Գուրգեն Գրիգորի Մահարին ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ 1915 թվականի կոտորածների ժամանակ մոր և եղբոր հետ գաղթել են Արևելյան Հայաստան։ Նրան հռչակ բերեցին «Մանկություն» և «Պատանեկություն» ստեղծագործությունները: Սակայն հետագա առաջխաղացմանը խանգարեց 1936-ի աքսորը: Այդ ժամանակ աքսորում էին շատերին՝ այդ թվում նաև Գուրգեն Մահարուն: 1953-ին նա վերադարձավ Երևան և գրեց բազմաթիվ նոր ստեղծագործություններ՝ «Ծաղկած փշալարեր», որը աքսորի տարիների մասին, «Այրվող այգեստաններ» վեպը իր հայրենի Վանի մասին և շատ այլ ստեղծագործություններ: Վախճանվել է 1969թ.-ի հունիսի 17-ին Լիտվայում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=269783083123546&set=a.261145507320637.42840.260698287365359&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել