Երբ հասարակության մեջ լինում են ալկագոլիկներ, ապա լինում են նաև սեքսագոլիկներ, իսկ ամենահետաքրքիրը երրորդ շերտն ա՝ բողոքագոլիկները: Նկատենք, որ խոսքը նորմալ և ռացիոնալ բողոք ներկայացնողների մասին չէ, քանի որ իրենք ուղղակի բողոքողներն են: Հիմա՝ առաջին երկուսի համար սկբունքային է հաճույքի գաղափարը, իսկ երրորդ շերտի մոտ հիմնականում դոմինանտ է փչացնելու, սևացնելու, արժեզրկելու, ծաղրելու, ու այս շարքի մնացած բաները ի ցույց դնելու իրենց ընդունակությունները: Որպես կանոն նրանց բողոքի համար նույնիսկ այսօրվա ուժեղ քամին էլ հերիք էր, էլ չասեմ Ալիևի մամուլի խոսնակ Նազարբաևի դուրս տվածների և այսօր համացանցը գրգռած Yere1-ի Նինայի նկարների մասին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել