Քրիստոսի ինը երանիները Արմավիրի նոր եկեղեցու դռանըArmnewsTV.am-ը գրում է.

83-ամյա Արմավիրը ստացավ ամենակարևոր նվերը: Քաղաքի միակ եկեղեցին է` Սուրբ Գրիգոր Նարեկացին: Այն իրողություն է դարձել հայ բարերար, Սանկտ Պետերբուրգի բնակիչ Կարեն Մկրտչյանի ֆինանսավորմամբ: Բարերարը ծնունդով Արմավիրից է, քաղաքում եկեղեցի ունենալը եղել է նաև նրա մոր երազանքը:

Նախկինում տարածքում ամառային կինոթատրոն էր, որն Արմավիրի թեմը վերածել էր փոքրիկ մատուռի: Արմավիրցիները Աստծո հետ հաղորդակցվելու համար այցելում էին հարակից քաղաքների կամ գյուղերի եկեղեցիներ: Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու ճարտարապետը Միքայել Մկրտչյանն է` բարերարի մանկության ընկերը: Քրիստոսի ինը երանիներով բացվում են Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դռները: Եկեղեցու օծման արարողությանը մասնակցեց նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Արարողությունը կատարեց Արմավիրի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը:

Ներկաներն ու հանրապետության ղեկավարն իրենց առաջին մոմն են վառում եկեղեցում: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել