Armsport.am-ը գրում է.
Վերջ՝ 1:3: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը մի շարք փորձարկումներ կատարեց, որոնք բացասական ազդեցություն ունեցան արդյունքի վրա: Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսում բավական անօգնական տեսք ուներ եւ երեք գնդակ ընդունեց սեփական դարպասը, ինչից հետո խաղի ելքն արդեն վճռված էր…
Վաղը՝ հունիսի 1-ին, armsport.am-ը մանրակրկիտ վերլուծություն կկատարի՝ ներկայացնելով Հայաստանի հավաքականի խաղացողների օգտակար գործողությունների գործակիցները:
89՝ Մխիթարյանը տուգանայինից փորձեց հասնել հաջողության, բայց դարպասապահը վստահ գործեց:
87՝ Բերեզովսկու վստահ խաղի շնորհիվ Հայաստանը խուսափեց 4-րդ գոլից:
86՝ Մրցակցի իրացրած տուգանայինից հետո Բերեզովսկին տիրեց գնդակին:
85՝ Արթուր Սարկիսովը դեղին քարտ է ստանում:
81՝ Մովսիսյանը ներխուժեց տուգանային հրապարակ եւ փոխանցում կատարեց. սակայն դարպասապահը կարողացավ փրկել իր թիմին:
80՝ Տուգանայինի իրացումից հետո Հարոյանը նպաստավոր դիրքից գլխով շեղ հարվածեց:
77՝ Վարազդատ Հարոյանը փոխարինեց Լեւոն Հայրապետյանը:
74՝ Տուգանայնի իրացումից հետո Մկոյանը գլխով շեղ հարվածեց:
73՝ Ալեքսանդր Թումասյանը փոխարինում է Արթուր Յուսպաշյանին: Թումասյանը նորամուտն է նշում հավաքականում:
70՝ Մխիթարյանը խորքից փորձեց հարվածային դիրք դուրս բերել Սարկիսովին, սակայն դարպասապահն ավելի շուտ հասավ գնդակին:
65՝ Հայաստանի հավաքականը տարածքային առավելություն է ստացել:
62՝ Յուրա Մովսիսյանը փոխարինեց Էդգար Մանուչարյանին:
53՝ Մխիթարյանը վաստակեց տուգանայինի իրավունք, որի խաղարկումից հետո հերթական դարպասն ընթացավ դեպի մրցակցի դարպասը, սակայն դարպասապահը տեղում էր:
52` Մանուչարյանը վաստակեց անկյունայինի իրավունք, որի խաղարկումից հետո հարված հետեւեց դարպասին, սակայն պաշտպանները փակեցին գնդակի ճանապարհը:
47՝ ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ; 1:3: Արթուր Սարկիսով: Օգտագործելով իր արագությունը, Սարկիսովը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ եւ գրավեց մրցակցի դարպասը:
46` Հայաստանի հավաքականի կազմում փոխարինման են դուրս եկել Արթուր Սարկիսովը եւ Նորայր Ասլանյանը: Ասպարեզը թողել են Գեւգորգ Ղազարյանը եւ Մաուրո Գեւգեոզյանը:
Ընդմիջում:
45+1՝ Մխիթարյանի փոխանցումից հետո Մաուրո Գեւգեոզյանը դուրս եկավ նպաստավոր դիրք, սակայն չկարողացավ գրավել դարպասը:
44՝ Իբրահիմին տուգանային հարվածեց փորձեց հաջողության հասնել, սակայն հարվածը շեղ էր:
41՝ ԳՈԼ: 0:3: Իսլամ Սլիմանի: Անկյունայինի խաղարկումից հետո Մահրեզը գլխով հարվածեց, սակայն գնդակն ետ մղվեց հորիզոնական դարպասաձողից եւ հայտնվեց Սլիմանիի մոտ, ով չվրիպեց՝ գլխով գրավելով դարպասը:
40՝ Երրորդ գնդակը կարող էր հայտնվել դարպասում, եթե անձնուրաց չգործեց Լեւոն Հայրապետյանը:
34՝ Ալժիրի իրացրած անկյունայինից հետո Մահրեզը նպաստավոր դիրքից շեղ հարվածեց:
32` Իրար հետեւեից երկու անկյունային իրացրին հայ ֆուտբոլիստները, սակայն երկու դեպքում էլ ալժիրցի պաշտպաններն աչալուրջ էին:
28՝ Կրկին ալժիրցիներն էին գրոհում, բայց անգամ եզրափակիչ հարվածը բավական բարձր ստացվեց:
26՝ Արթուր Յուսպաշյանը փոխարինում է վնասվածք ստացած Արաս Օզբիլիսին: Արթուրը հանդես կգա հենակետային կիսապաշտպանի դիրքում:
25՝ Բավական կոպիտ են խաղում ալժիրցիները. այս անգամ Էդգար Մանուչարյանը վնասվածք ստացավ:
24` Մրցակիցը ստացել էր տուգանայինի իրավունք, որի խաղարկումից հետո կրկին վտանգավոր էր Հայաստանի դարպասի մոտ, բայց ի վերջո Բերեզովսկին տիրեց գնդակին:
22՝ Արաս Օզբիլիսին է վնասվածք ստացել:
21՝ ԳՈԼ:0:2: Նաբիլ Գիլաս: Հսկողությունից դուրս էր մնացել Գիլասը, ով աջ եզրից ներխուժեց տուգանային հրապարակ եւ ուժեղ հարվածով գրավեց դարպասը:
18՝ Էդգար Մանուչարյանը խաղարկեց գնդակը Մխիթարյանի հետ եւ հարվածեց, սակայն թույլ էր, եւ դարպասապահը վերցրեց գնդակը:
15` Հայաստանի հավաքականը կարող էր խփել պատասխան գնդակը, սակայն տուգանայինի իրացումից հետո պաշտպանները խառնաշփոթ իրավիճակում կարողացան հեռացնել գնդակը: Գրոհը շարունակվեց երկրորդ տեմպով, որի արդյունում Գեւգեոզյանը հարվածեց դարպասին, սակայն դարպասապահը տեղում էր:
13՝ ԳՈԼ: 0:1: Էսեդ Բելկալեմ: Անկյունայինի խաղարկումից հետո հայ ֆուտբոլիստները դարպասին հրապարակում անհաջող գործեցին, ինչի արդյունքում Էսեդ Բելկալեմը մոտ տարածությունից բացեց հանդիպման հաշիվը:
12՝ Մրցակիցը տարածքային առավելություն ունի եւ մեծ ուժերով գրոհում է:
10՝ Հանդիպմանը ներկա են մեծ թվով ալժիրցիներ եւ այնպիսի տպավորություն է, որ Ալժիրը խաղում է սեփական հարկի տակ: Շվեյցարիայի հարեւանությամբ գտնվող Ֆրանսիայում 2-3մլն ալժիրցի է բնակվում, ուստի կանխատեսելի էր, որ «Ստադ դը Տուրբիյոնում» նրանք մեծամասնություն են կազմելու:
7՝ Հենրիխ Մխիթարյանը տուգանայինում ստացավ գնդակը, սակայն պաշտպանները հասցրին «փակել» նրան, իսկ Մխիթարյանը փորձեց հարվածի դուրս բերել Ղազարյանին, բայց փոխանցումն անհաջող էր:
6` Յասիմ Իբրահիմին դուրս եկավ նպաստավոր դիրք եւ հարվածեց, սակայն Բերեզովսկին տեղում էր:
3՝ Ալժիրցիները տուգանայինի իրավունք էին ստացել, որի խաղարկումից հետո Բերեզովսկին տիրեց գնդակին:
1՝ Հայաստանի պաշտպանության կենտրոնում «հրդեհ» էր: Բարեբախտաբար, Բերեզովսկին առաջինը հասավ գնդակին՝ թույլ չտալով մրցակցի խաղացողին հասնել հաջողության:
1՝ Հանդիպումը մեկնարկեց: