Վիդեոն պատրաստ կլինի այս գիշեր...
---------
Երիտասարդական կատակերգություն, որը ֆիլմի ավարտին դառնում է հայրենասիրական ֆիլմ, դեպի հայրենիք վերադառնալու կանչ: Նկարահանումներն ընթացել են մոտ 1 տարի, սցենարի հեղինակներն են Միքայել Պողոսյանը և Վիգեն Ստեփանյանը: Բացի Միքայել Պողոսյանից և Վիգեն Ստեփանյանից ֆիլմում խաղում են Լուիզա Ղամբարյանը, Լևոն Մինասյանը, Լևոն Հարությունյանը իսկ գլխավոր հերոսուհու դերում արմատներով իտալուհի Քրիստա Դոնարգոն է, ով ևս ներկա էր ֆիլմի շնորհանդեսին: Ֆիլմի ընթացքը չեմ պատմի, հետաքրքրություն թողնելու համար, սակայն Միքայել Պողոսյանի ֆիլմերին հետևողները միանշանակ կհավանեն նրա նոր աշխատանքը:
Օգտվելով առիթից շնորհավորում եմ ֆիլմում Նուշիկին հիանալի մարմնավորած Լուիզա Ղամբարյանին, օրեր առաջ ՀՀ վաստակավոր արտիստուհու կոչման կապակցությամբ:
Ֆիլմի պաշտոնական շնորհանդեսը տեղի ունեցավ "Մոսկվա" կինոթատրոնում Շնորհանդեսին ներկա էին քաղաքական և մշակույթային գործիչներ, ինչպես նաև ֆիլմի ողջ ստեղծագործական կազմը: Շնորհանդեսից հետո հյուրերը շնորհավորեցին վերջիններիս ԿԱՄԻ ակումբում, afterparty-ի ընթացքում