Անակնկալ բացահայտումներ՝ տարբեր երկրներում հայերեն այբուբենի տպագրման հետ կապվածPanorama.am-ը գրում է.

Այժմ ընթանում է Հայաստանի Գրատպության թանգարանի նյութերի հավաքչական ու ձևավորման աշխատանքները, սակայն երբ կբացվի, դեռևս հայտնի չէ: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:

«Մենք նախատեսում էինք աշնանը, սակայն ահռելի աշխատանք կա անելու: Այդ պատճառով չեմ կարող թանգարանի բացման կոնկրետ ժամկետ նշել»,-հավելեց նա:

Տ. Զարգարյանի խոսքով, իր խնդրանք-կոչին՝  նրանք, ովքեր ունեն գրատպության պատմությանն առնչվող նյութեր (մայր տառեր, տպագրական հաստոցի մասեր, մամլիչներ և այլն) և ցանկություն նվիրելու գրատպության թանգարանին, արձագանքողներ կան:

«Նոր Ջուղայից մեզ են հանձնել 17-րդ դարով թվագրվող մայրատառեր ու հայրատառեր: Մենք գնում ենք նաև ժամանակակից գրքեր, որոնց սկզբնաղբյուրը հետ է գնում 1490-ական թվականներ, որտեղ կան հայերեն տառեր: 1495 թվականին գերմանական մի հրատարակչություն հայերեն այբուբեն է տպագրել: Դա մեզ համար անակնկալ էր: Ամազոնից այդ գրքերն ենք առնում մեր թանգարանի հավաքածուն համալրելու համար»,- ասաց Ազգային գրադարանի տնօրենը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել