Սակեի մասինLife.panorama.am-ը գրում է.

Սակեն ճապոնական ազգային խմիչք է, որ հին ժամանակներում ծիսական էր համարվում: Այն այժմ էլ կարևոր դեր է կատարում սինտոյական ծիսակարգերում: Սակեն նվիրաբերվել է աստվածության, որպեսզի նրա հովանավորությամբ բրնձի լավ բերք ստացվի:

Սակեն կոչում են բրնձի գինի կամ բրնձի օղի: Նրա արտադրական գործընթացը նման է ռոմ ստանալուն, սակայն բրինձը հաջողությամբ փոխարինում է շաքարեղեգը: Երիտասարդ խմիչքը կիտրոնի երանգ է ունենում, իսկ հասունները սաթագույն են լինում:

Մասնագետների համար հանելուկային է այն հետաքրքիր փաստը, որ սակեն երբեմն մրգերի հաճելի երանգներ է ունենում: Մեծ պահանջարկ ունեն սակեի տարբեր զտած տեսակներ (սեյսյու): Դրանք անգույն են և փոքր-ինչ նման են խերեսին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել