Վերջապես Ձեր երազանքի տղամարդն առաջին քայլն է արել և Ձեզ ժամադրության է հրավիրել: Հաջող կերպով առաջին ժամադրություն անցկացնելը հեշտ չէ, քանի որ յուրաքանչյուր մանրուք կարևոր է և նույնիսկ ամենաննշան սխալը կարող է ամեն ինչ փչացնել: Ինչպես ասում էր Կոկո Շանելը, երկորդ անգամ տպավորություն գործելն անհնար է:  

как себя вести на первом свидании

Մի ստիպեք Ձեր սիրելիին երկար սպասել

Էթիկայի կանոնները թույլ են տալիս կնոջը 15 րոպե ուշանալ: Կես ժամ կամ ավելի երկար ուշացումն անկրթության և ուրիշի անձնական ժամանակի հանդեպ անփույթ վերաբերմունքի արտահայտում է: Այսպիսով, ժամեր շարունակ հագուստի հետ համապատասխան կոշիկներ ընտրելուց մի մոռացեք, որ ժամերով սպասումի մեջ եղած տղամարդը կարող է ընդհանրապես չնկատել այդ դետալները:

Մի հետաձգեք հանդիպումը վերջին պահին

Միայն շատ լուրջ պատճառը կարող է տղամարդուն համոզել, որ առաջին ժամադրության հետաձգումը չի նշանակում մերժում և արհամարհանք:

Անդադար Ձեր մասին մի խոսեք

Կարիք չկա առաջին ժամադրության ժամանակ անդադար պատմել Ձեր մասին, այդպես Դուք կնվազեցնեք տղամարդու հետաքրքրությունը Ձեր հանդեպ: Երևակայության համար տեղ թողեք: Ձեզ ավելի լավ ճանաչելու համար տղամարդը մեծ հաճույքով երկրորդ, երրորդ և չորորդ ժամադրությունները կկազմակերպի:

что делать на первом свидании

Մի ընդհատեք տղամարդուն

Հարգանք և հետաքրքրություն ցուցաբերեք Ձեր սիրելիի հանդեպ: Այդ կերպ Դուք հնարավորություն կունենաք նրան ճանաչելու, ցույց տալու, որ հետաքրքրված եք նրանով և սեփական հուզմունքը թաքցնելու:

Ժամադրության ժամանակ կծու ուտեստներ մի փորձեք

Առավել ևս եթե նախատեսում եք ժամադրությունը վերջացնել համբույրով: Առաջին համբույրը տղամարդու մոտ շատ վառ տպավորություն կթողնի:

Մի փորփրեք անցյալը

Մի քննարկեք և հիշեք անցյալը, մինչև որ Ձեր սիրելին ինքն այդ թեմաներն առաջադրի: Նախկին սիրեցյալների մասին խոսելը կատարյալ ձախողում է:

что можно на первом свидании

Մի ծանրաբեռնեք տղամարդուն սեփական խնդիրներով

Դուք պետք է տղամարդու մոտ տպավորվեք որպես պոզիտիվ և ուրախ անձնավորություն: Դուք կարող եք կիսվել Ձեզ հուզող խնդիրներով միայն այն դեպքում, երբ տղամարդը դառնա Ձեր կյանքի մի մասը:

Մի վիրավորեք նրան կատակներով 

Առավել ևս, եթե Դուք վատ հումորի զգացում ունեք: Առաջին ժամադրության համար կարող եք մի քանի հետաքրքիր և զվարճալի պատմություն հիշել, և փորձեք սուր կատակներ չանել: Սխալ տպավորություն կստեղծեք:

Ուրիշ տղամարդկանց հետ սիրախաղ մի արեք

Եթե Դուք փորձում եք հարաբերությունների այս փուլում խանդ առաջացնել, ապա կարող եք կորցնել տղամարդուն: Դուք դեռևս այդքան մտերիմ չեք:

Մի եղեք մեկ գիշերվա համար աղջիկ

Թույլ տվեք, որ տղամարդը գրավի Ձեզ: Ինչ դյուրին կերպով ձեռք է բերվում, չի գնահատվում: Չափազանց մեծ ուշադրություն մի ցուցաբերեք, բայց և անտարբեր մի եղեք: Տղամարդիկ շատ են սիրում իրենց հասցեին գովասնաք լսել: Ձեզ այնպես պահեք, որ հաջորդ օրը նա արթնանա՝ Ձեզ կրկին տեսնելու ցանկությամբ:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել