Emedia.am-ը գրում է.

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է ուսումնամարզական հավաքը Շվեյցարիայում: Այժմ մեր տղաները պատրաստվում են Ալժիրի դեմ հանդիպմանը: Ինչպես eMedia.am-ի հետ զրույցում հայտնեց հավաքականի դարպասապահ Գևորգ Կասպարովը, ամեն ինչ ընթանում է բնականոն հունով:

- Գևորգ, ինչպե՞ս կբնութագրես ԱՄԷ-ի հետ հաղթական հանդիպումը:

- Չբայած բաց թողած գնդակներին, ես գտնում եմ, որ հանդիպումը բավական հաջող ստացվեց մեզ համար: Իհարկե, առանձին դրվագներում մենք մեծ դժվարություններ ունեինք: Մանավանդ անհաջող ստացվեց հանդիպման մեկնարկը: Մոտ 20 րոպե մրցակիցն անդադար գրոհում էր, խաղում էր այնպես, ինչպես ցանկանում էր: Սակայն հետագայում մենք ապացուցեցինք, որ նրանք այդպիսի խաղ էին ցուցադրում միայն մեր թույլտվությամբ: Խաղի միջնամասից տղաների մոտ սկսեց ստացվել ամեն ինչ: Ամենակարրևորն այն է, որ մեր խաղի մեջ արագություն ավելացավ, որոշումները կայացվում էին անմիջապես, առանց ժամանակ կորցնելու: Հիմնականում հենց դրա շնորհիվ շատ դեպքերում մենք ավելի բարձրակարգ ֆուտբոլ էինք ցուցադրում, քան մրցակիցը:

Ի՞նչն է քեզ մետահոգում այսօրվա հավաքականում ամենաշատը:

- Մտահոգվելու առիթ իհարկե, կա: Պաշտպանությունում շարունակում են խնդիրներ լինել: Բավական է մեր առաջատար պաշտպաններից մեկը բացակայի ամեն ինչ խառնվում է իրար: Այս անգամ չկար Ռոբերտ Արզումանյանը, որը բավական լավ մարզավիճակում է: Դա նշանակում է, որ թիմի կենտրոնական պաշտպանները նոր զույգ պիտի կազմեին: Սխալներ, իհարկե կային, սակայն դրանք այնքան սարսափելի չեն: Ամեն ինչ աշխատանքից է կախված: Իսկ դա տղաները շատ լավ են անում: Եթե շարունակեն նույն ոգով, խնդիրները կվերանան և հաջողությունը վերջապես կթակի մեր դուռը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել