Panorama.am-ը գրում է.
ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը հայտարարել է, որ կարողացել են Սիրիայի կարմիր մահիկի հետ միասին օգնություն մատակարարել Հալեպի նահանգի այն վայրեր, որոնք գտնվում են ապստամբների վերահսկողության տակ: Օգնությունը նախատեսված է 30.000 մարդու համար: Այս մասին հայտնում է KUNA լրատվական գործակալությունը:
«15 բեռնատարից բաղկացած շարասյունը դեղորայք է մատակարարել 15.000 և առաջին անհրաժեշտության իրեր` 10.000 մարդու»,-ասվում է գրասենյակի հայտարարության մեջ:
Այս օգնությունը հատկացվել է նախագծի շրջանակում, որը անցած շաբաթ հաստատվել էր Հալեպի նահանգապետի կողմից` աջակցելու կես միլիոն մարդու, ովքեր շրջափակված են ինչպես ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջաններում, այնպես էլ կառավարության:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ