Jean-Claude-Juncker-and-A-0061in.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաձայն է Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերի թեկնածությանը՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Յունկերը ներկայացնում է Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, որն անցած շաբաթ ընտրությունների արդյունքում ամենաշատ ձայներն է հավաքել:

Յունկերի թեկնածության դեմ հանդես են գալիս Մեծ Բրիտանիայի, Հունգարիայի և Շվեդիայի կառավարությունները:

Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի խոսքով՝ ԵՄ խորհրդարանի ընտրություններում եվրասկեպտիկների կուսակցության հաղթանակը խոսում է միության բարեփոխման անհրաժեշտության մասին: Իսկ դա, ըստ Քեմերոնի, իր հերթին, նշանակում է, որ ԵՄ նախագահ պետք է դառնա քաղաքական գործիչ, որը Ժան-Կլոդ Յունկերից շատ ավելի է հակված բարեփոխումներ անելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել