Emedia.am-ը գրում է.

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արտադրված համախառն ներքին արդյունքն, ընթացիկ շուկայական գներով, կազմել է 750 մլրդ 384.6 մլն դրամ՝ 2013թ. նույն ժամանակահատվածի 720 մլրդ 900.9 մլն դրամի փոխարեն. աճը կազմել է մոտ 10,41 տոկոս։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից «Արմենպրես»-ին տրամադրած տվյալներով՝ 2014թ. հունվար-մարտին ՀՆԱ-ի կառուցվածքում արտադրանքի հարկերի (հանած սուբսիդիաներ) բաժինը կազմել է 15.7 տոկոս կամ 117 մլրդ 818.0 մլն դրամ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 16.1 տոկոսի և 116 մլրդ 121.4 մլն դրամի դիմաց։ Համապատասխանաբար, համախառն ավելացված արժեքի (հիմնական գներով) բաժինը կազմել է 84.3 տոկոս կամ 632 մլրդ 566.6 մլն դրամ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել