Armnewstv.am-ը գրում է.
Սննդի անվտանգության պետական ծառայությունը հանրապետության բոլոր մարզերում առաջնային փուլով ավարտել է խոշոր եղջերավոր անասունների արյան փորձաքննությունը: Աբրամ Բախչագուլյանը նշում է, որ գրեթե բոլոր մարզերում բրուցելյոզի դեպքեր են հայտնաբերվել: Իրավիճակը, սակայն, ըստ Բախչագուլյանի տագնապալի չէ, քանի որ շատ համայնքերում բրուցելյոզը տարածված չէ: Ռիսկային է Գեղաշենը, որտեղ խոշոր եղջերավորները շատ են, հիվանդությունն էլ տարածված:
Աբրամ Բախչագուլյանը դժվարանում է թիվ նշել, բայց տեղեկացնում է, որ բրուցելյոզով հիվանդ անասունների կեսից ավելին Գեղաշենում սպանդի են ենթարկվել: Գործում է ուժեղ հսկողություն: Կաթ մթերողներն էլ, ըստ Բախչագուլյանի, ամենօրյա հաշվետվություն են ներկայացնում: Մսի իրացման համար ևս ստուգումները խստացվել են:
Բախչագուլյանը նշում է, որ Գեղաշենում եւս երկու շաբաթ աշխատանքներ պետք է կատարվեն` բրուցելյոզի տարածումը կանխելու ուղղությամբ: Վայոց Ձորում բրուցելյոզով հիվան բոլոր կենդանիների սպանդն ավարտված է: Ձորաղբյուրում բրուցելյոզով հիվանդ բոլոր կենդանիները սպանդի են ենթարկվել, բայց հիվանդությունն, ըստ Բախչագուլյանի, համայնքում դեռ կա:
Աբրամ Բախչագուլյանը բրուցելյոզով հիվանդ կենդանիների անցած տարվա դինամիկան է ներկայացնում: 2013-ին 600 հազար խոշոր եղջերավորներից մոտ 2500-է բրուցելյոզով հիվանդ եղել: Ցուցանիշն, ըստ Բախչագուլյանի, ռիսկային չէ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



