Անհավանական հմայքը և յուրահատուկ գրավչությունը ֆրանսուհիներին էլեգանտության և կանացիության խորհրդանիշն են դարձնում: Ռոմանտիկ Ֆրանսիայի բնակչուհիների ոճը բացարձակ դժվար չէ կրկնօրինակել: Այս հոդվածում ներկայացված են ֆրանսուհիների ոճի 5 կարևորագույն բաղկացուցիչ մասերը, որոնց հետևելով, բոլորի մոտ միայն հիացմունք կառաջացնեք:

Գծավոր վերնաշապիկներ
Тельняшки

Կապույտ և սպիտակ գծերով վերնաշապիկն այնքան սերտ է ասոցացվում փարիզյան ոճի հետ, որ այն նաև անվանում են «ֆրանսիական վերնաշապիկ»: Աղջիկները դեռևս 20-րդ դարի սկսզբին սկսել էին կրել գծավոր վերնաշապիկներ: Կոկո Շանելն այն կարողացավ հրաշալի կերպով վերափոխել և դարձնել ծովային հանգստի համար նախատեսված իդեալական հագուստ: Ներկայումս գծավոր վերնաշապիկները հավերժ դասական են դարձել և աղջիկների զգեստապահարաններում ամրապնդել են իրենց կայուն դիրքերը:

Բալետկաներ

Ֆրանսուհիները նույնքան նրբագեղությամբ կարողանում կրել և բարձրակրունկ կոշիկները, և բալետկաները: Իսկ ահա սպորտային կոշիկներ չեն նախընտրում: Նրանց համար անկարելի է զոհաբերել սեփական ազատությունը և հարմարավետությունը: Այդ պատճառով բարձրակրունկ կոշիկները փարիզուհիները թողնում են հատուկ առիթների համար և գրեթե երբեք չեն բաժանվում գեղեցիկ և էլեգանտ բալետկաներից:  

Գլխաշոր
Платок-каре

Ֆրանսուհների ոճի հիմքում ընկած է զսպվածությունն ու մինիմալիզմը: Նրանք նախընտրում են ընտրել ոչ վառ գույների հագուստներ և համադրել դրանք վառ աքսեսուարներով՝ կերպարի վրա կատարելով ճիշտ շեշտադրություն: Ոչ ոք չի կարող նույնքան էլեգանտությամբ գլխաշոր կրել, ինչպես փարիզուհիները: Փարիզի բնակչուհիներին կարծես թե գենետիկորեն փոխանցվում է գլխաշորը կապելու հազարավոր ձևերի կարողությունը:

Սև ժանյակ
Черное кружево

Գայթակղելու հարցում ֆրանսուհիները կրկին իրենց հավասարը չունեն: Նրանք կարող են հագնել սև թափանցիկ ժանյակից զգեստ կամ շրջազգեստ, և տղամարդիկ անմիջապես կհայտնվեն նրանց ոտքերի մոտ: Գաղտնիքը պարզ է՝ զուսպ գույնի պատճառով հագուստի այդպիսի մոդելները վուլգար տեսք չեն ստանում: Նմանատիպ հանդերձանք փարիզուհիները կարող են իրենց թույլ տալ կրել ոչ միայն երեկոյան, այլև ցերեկը՝ համադրելով մարգարտե վզնոցով և կերպարը ամբողջացնելով կարմիր շրթներկով:

«Le Garçon» ոճ
Стиль Le Garçon

Նույնիսկ տղամարդու ոճի հագուստները ֆրանսուհիները անկրկնելի կանացիությամբ և նրբագեղությամբ են կրում: Անփույթ ջինսեր, ժակետներ, փոքր-ինչ հնամաշ կոշիկներ. այս կերպարով յուրաքանչյուր փարիզուհի շատ ավելի գեղեցիկ տեսք է ստանում, քան բազմաթիվ այլ աղջիկներ երեկոյան զգեստներով: Նորաձևության մեջ «ա-լյա գարսոն» ոճը հայտնի է դարձել Կոկո Շանելի շնորհիվ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել