1in.am-ը գրում է.
Այսօր` մայիսի 31-ին Չինաստանի Մակաո քաղաքում հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը կմրցակցի կիսաթեթև քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Նիկոլաս Ուոլթերսի հետ: Կայացել է կշռման արարողությունը: Դարչինյանի անձնական քաշը 57.06 կգ, Ուոլթերսը 56. 92 կգ է:
Նույն քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն Եվգենի Գրադովիչի և EBU վարկածով Եվրոպայի չեմպիոն Ալեքս Միսկիրտչյանի անձնական քաշերը հավասար են՝ 56.92 կգ:
Կշռման արարողությունից հետո կայացել է նաև բռնցքամարտիկների հայացքների մենամարտերը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1312157.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել