Հայ հանդիսատեսն արդեն կինոթատրոններում կարող է դիտել հայկական արտադրության նոր՝ «Thank you, հայրիկ»  ռոմանտիկ կատակերգությունը:

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Միքայել Պողոսյանը, Քրիստա Դոնարգոն (ԱՄՆ), Երվանդ Մուրյանը (Ֆրանսիա),  Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, Լուիզա Ղամբարյանը, Վիգեն Ստեփանյանը, Գեորգի Հովակիմյանը:  Բեմադրող ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, ֆիլմի պրոդյուսերը՝ Միքայել Պողոսյանը։

Armstar.am-ը ներկա էր ֆիլմի փակ դիտմանը, որտեղ, կարող ենք ասել,  հավաքվել էր հայ կինոյի էլիտան՝ այդ թվում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ձեզ ենք ներկայացնում լուսանկարներն ու ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի և Աշոտ Տեր -Մաթևոսյանի մեկնաբանությունները  ֆիլմի աշխատանքների մասին, ինչպես նաև Նազենի Հովհաննիսյանը  կկիսվի ստացած տպավորություններով:

Հրաչ Քեշիշյան

Ես չեմ կարծում, որ որևէ ստեղծագործող պետք է աշխատի մի ժանրում: Յուրաքանչյուր մարդ պետք է փորձի անել այն, ինչ  այդ պահը թելադրում է, այն ինչ զգում և է ճիշտ է համարում: Այդ պատճառով որոշեցի կատակերգություն նկարահանել:

Ժանրով կթվա, որ ուրախ, կոմեդիկ ֆիլմ է, բայց, իրականում,  դրա ասելիքը բավականին խորն է: Մեր սյուժեից ելնելով՝ փորձեցինք դերասաններին հրավիրել արտերկրից, մեզ պետք էր դերասանուհի,  ով կունենար կերպարին համահունչ լեզու, խոսք, զգացողություններ, ինչպիսին ունի Միացյալ Նահանգներում ապրող մարդը:

Մեզ անհրաժեշտ էր  այս ամենի հիմքի վրա ցույց տալ հերոսուհու ապրումները: Նյու Յորքից հրավիրեցինք  Քրիստա Դոնարգոյին, ով  լավ,  գրագետ և հաճելի դերասուհի է, ում հետ աշխատելը շատ հեշտ էր:

Աշոտ Տեր Մաթևոսյան

Դերս, ճիշտ է, այդքան էլ մեծ չէ, բայց երբ Հրաչ Քեշիշյանը և Միքայել Պողոսյանը առաջարկեցին, սցենարը նայելով, ինչ-որ հետաքրքիր բան գտա դրանում և ընդունեցի առաջարկը:

Երբ արդեն նայեցի ֆիլմը, կարող եմ ասել, որ այն ստացված է: Ֆիլմում ես նույն Աշոտ Տեր -Մաթևոսյանն եմ: Հանդիսատեսն էլ նոր ասում էր, որ դերս շատ չէր, բայց ասելիք կար դրանում, ինչ համար ես շատ ուրախ եմ:

Ֆիլմի համարյա թե բոլոր դրվագներում աշխատում եմ ԱՄՆ-ից ժամանած դերասանուհու հետ,  ում հետ աշխատելը  շատ հեշտ և հաճելի էր: Մի փոքր դժվար էր անգլերեն խոսելը, քանի որ անգլերեն շատ լավ իմացող մարդու ներկայությամբ փոքր ինչ կոմպլեքսավորվում ես, բայց դա էլ ստացվեց:

Նազենի Հովհաննիսյան

Լինի գիրք, երաժշտություն, թե որևէ այլ ստեղծագործություն, որը խոսում է լուսավոր Հայաստանի մասին,  ինձ  և  կարծում եմ  յուրաքանչյուր հայաստանցու միշտ հուզում է:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել