Emedia.am-ը գրում է.

Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում շարունակում է հույսը պահպանվել:

ԱՄՆ Հարվարդի համալսարանում իր ելույթի ժամանակ նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով այնտեղ էր մեկնել որդու ավարտական միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Գյուլը նշել է, որ իրենք այս հարցին անկեղծորեն են մոտենում: Որպես ասվածի ապացույց նա հիշեցրել է, որ 2008 թվականին ինքը դարձավ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին նախագահը, ով այցելեց Հայաստան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել