Armnewstv.am-ը գրում է.
Կինոն սկսվելուն պես` միլիոնը դառնում է կյանքի ու մահվան հարց, շնորհակալություն հայրիկն էլ հնչում` ոչ այն է, որպես օրհնանք, ոչ այն է, որպես անեծք:
Գրեթե անհավանական կարողության ժառանգորդ լինելու մասին Վիրջինիան տեղեկանում է հենց ֆիլմի սկզբում: Թվում է` հավերժական երջանկությունը ոտքերի տակ է, բայց հնչում է հանգուցյալ հոր վերջին պայմանը: 50 միլիոնը ժառանգելու համար, նախ` Բարքեվոս անունով հայ ամուսին պետք է ունենա:
Հրաչ Քեշիշյանը` ֆիլմի ռեժիսորը, լրագրողներին անձամբ է դիմավորում առաջին ցուցադրությունից հետո: Նոր լիամետրաժը ստեղծագործական մեկամյա բարդ աշխատանքի արդյունքն է: Ֆիլմը մայիսի 31-ից կհայտնվի վարձույթում, իսկ մինչև այդ Քեշիշյանը դժվարանում է պատասխանել, ֆիլմն այն է, ինչ ցանկանում էր ստանալ ի սկզբանե, թե՞ ոչ:
Հայրենասիրության մասին «Thank you, հայրիկ»-ում խոսում են առանց դուդուկի: Բացակայում են հայրենիքը սիրելու, կամ վերադառնալու բարձրագոչ արտահայտությունները: Ֆիլմում` վերադարձը հայկական արմատներին մատուցվում է իտալացի դերասանուհու ժեստերի, որոշումների ու նրա կյանքում կատարվող փոփոխությունների լեզվով, մի քիչ էլ ազգագրական երգերով ու տարազներ:
Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում ու Միացյալ Նահանգներում: Դետալային կադրերը ֆիլմում շատ են, լեզուն հայերեն է ու նաեւ անգլերեն, բայց թարգմանությամբ: Սա հորինված լիրիկական կատակերգություն է, որի սկիզբն ու ավարտը մեկ արտահայտություն է ազդարարում` «Thank you, հայրիկ»:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



