Lragir.am-ը գրում է.

Կարկուտը Հայաստանի համար նորություն չէ, եղել է և այսուհետ նույնպես լինելու է: Այսօր Ազգային ժողովում նման հայտարարություն արեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ անդրադառնալով կարկուտի հասցրած վնասների վերաբերյալ հարցին:

«Ամեն տարի 200-300 համայնքներ տուժում են կարկուտից, դա մեզ համար սովորական երևույթ է»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով ցրտահարության հասցրած վնասներին՝ Սերգո Կարապետյանն ասաց, որ այս տարվա գարնան սկզբին գրանցված ցրտահարությունը վնաս է հասցրել հիմնականում ծիրանի բերքին: Նախարարության հաշվարկներով՝ այս տարի Հայաստանում 8-10 հազար տոննա ծիրանի բերք կլինի՝ նախորդ տարվա 85 հազար տոննայի դիմաց:

Նախարարը  նշեց, որ անգամ ծիրան կարտահանենք: «Որ մտնեք սուպերմարկետներ, ցոգոլ են վաճառում հիմիկվանից արդեն, ուրեմն բերք կա չէ՞», ասաց նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել