Panorama.am -ը գրում է.
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ԱԺ-ում ներկայացնելով ոլորտի 2013թ-ի պետական բյուջեի կատարողականը և անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի հարցին նշեց, որ թրթուռները այս տարի իսկապես գլուխ բարձրացրեցին և դա հանկարծակի սկսվեց. «Անցած տարի սկսվեց, այս տարի որոշակի շատ էր հատկապես Կոտայքի և Արագածոտնի մարզում, բայց համապատասխան միջոցառումների արդյունքում կարող ենք ասել, որ այսօր վիճակը լրիվ բավարարում է նորմալ պայմանների համար»:
Լ.Խաչատրյանի մտահոգությունը հետևյալն էր` ոչ ոք այդպես էլ չկարողացավ բացատրել` թրթուռների հարձակման պիկը գյուղատնտեսությունն անցել է, թե հետագայում էլի է լինելու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/economy/2014/05/31/sergo-karapetyan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



