Չե՞ք հոգնում...

Միկոյանը կենդանի լիներ, կասեր՝ դուք էլ, ձեր արձանն էլ: Միկոյանի արձանի շուրջ քննարկումները իրենց ձգվածության առումով, ամենայն հավանականությամբ, Ֆեյսբուքում ռեկորդ կսահմանեն. ոչ մի թեմա այսքան չէր ձգվել ու չէր արծարծվել: Ու ասելու նոր բան էլ չկա, նույն բանը արդեն երկրորդ «կռուգ» եք «ֆռում», հայեր ջան:

Նազարբաևի մասին երևի իրենց երկրում այսքան չեն խոսում, որքան մենք այստեղ: Մարդիկ իրանց գործն արեցին, մեկը նամակ ուղարկեց, մյուսը նամակը կարդաց, անբովանդակալից, սադրիչ ու ոչինչ չասող նամակը, ու ստեղ սկսվեց աժեոտաժը, ինչպես միշտ, մարդկանց միայն մի 10 տոկոսն էր ադեկվատ գնահատել իրավիճակը, մի քանի տոկոսը ազերավարի պահեցին իրենց, իսկ մնացածը հուզականության ալիքի վրա սկսեցին բղավել:

«Արի տուն» ծրագիրը, ոնց հասկացա, ամուսնությունների բյուրոյի է վերածվել: Դե նախարարը հայտարարում էր, որ պատգամավորներից մեկի աղջիկը այդ ծրագրով է ամուսնացել: Մի խոսքով, եթե չեք կարողանում գտնել ձեր երկրորդ կեսին, դիմում եք ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի Տուն» ծրագրին, ու նրանք ամեն ինչ կանեն, որ ձեր սիրտը մենակ չմնա (ստեղ սրտիկի սմայլիկ կդնեի, ուղղակի չկա):

Երեկ Հարևանների օրն էր: Մենք հարևանասեր ազգ ենք: Մեր հարևանին պատրաստ ենք մի գդալ մածուն տալ կամ մի հատ սիգարետ: Կարող ենք հարևաններով մի գավաթ սուրճի շուրջ հավաքվել ու սերիալ նայել: Մենք նաև նախանձ ենք: Հարևանը մեքենա ունեցավ՝ մենք ավելի լավը պետք է ունենանք: Նոր հեռուստացույց գնեց, մենք ավելի մեծը պետք է գնենք, ոչինչ, որ դա մեր տանը չի համապատասխանի: Լավ հարևանը լավ բարեկամից լավն է... Սա էլ մեր սիրած արտահայտությունն է:Ճ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել