Միք Ջագեր. «Հիշողությունները մարդու ամենածանր բեռն են»Life.panorama.am-ը գրում է.

Անցյալը վատ ժամանակ չէ, պետք չէ այն մոռանալ, սակայն պետք չէ նաև դրա գերին լինել:

Մարդիկ ուզում են ինձ տեսնել այնպիսին, ինչպիսին էի ես1969թ.-ին, քանի որ այդ ժամանակ նրանք երիտասարդ էին:

Ընդհանուր առմամբ, դա էգոիստություն է, բայց ես նրանց հասկանում եմ:

Մարդկանց թվում է, թե իրենք իմ մասին ամեն ինչ գիտեն, և դա ճիշտ է` նրանք իմ մասին գիտեն այնպիսի բաներ, որոնք ես վաղուց մոռացել եմ:

Մայրս երբեք իրեն երջանիկ չի զգացել նրանից, թե ինչով եմ ես զբաղվում, նա ցանկանում էր, որ ես մի արհեստ սովորեմ և վերջապես գտնեմ իմ տեղն այս կյանքում:

Ես սկսեցի զբաղվել երաժշտությամբ, որովհետև ուզում էի հացի փող վաստակել, այն հացի, որին ես սովոր եմ:

Ես շատ վատ դաստիարակություն ունեմ, ես թեյ եմ խմում ժամը երեքին:

Թմրանյութերի, ալկոհոլի և խենթությունների անդունդն ընկնելը վտանգավոր չէ, եթե չես կորցրել հետ գալու ճանապարհը:

Ռոք-Ն-Ռոլը թմրանյութի պես մի բան է, ուստի դրա հետ պետք է զգույշ լինել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել