«Հանրությունը խորապես վրդովված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության առնչությամբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունից և մինչ այս պահը Սերժ Սարգսյանի կամ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանի բացակայությունից: Բոլորին է հուզում, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը տեղյակ չէր Ալիևի նամակից և ինչո՞ւ որևէ կերպ չարձագանքեց Նազարբաևի պահվածքին հենց այդ պահին:
Աստանայում Սերժ Սարգսյանը չպատասխանեց Նազարբաևին, քանի որ նա միայնակ էր և անպատրաստ: Միայնակ՝ ոչ թե ֆիզիկական իմաստով, քանի որ Նալբանդյանը նրա կողքին էր, այլ՝ որովհետև պատկան մարմինները՝ ԱԳՆ-ն, Ղազախստանում ՀՀ դեսպանությունը, ՀՀ ԱԱԾ-ն, ՀՀ նախագահի աշխատակազմի, խորհրդականների ու վերլուծական կենտրոնների ուղեղները, բանակցությունների նախօրյակին չէին մատուցել օրակարգին առնչվող ողջ տեղեկությունը, չէին վերլուծել ու կանխատեսել հնարավոր ռիսկերը, հնարավոր հարցադրումները: Բացի այդ, ՀՀ հատուկ ծառայությունները պետք է տեղյակ լինեին Ալիևի նամակի մասին, որպեսզի պետության ղեկավարը կարողանար արձագանքել ցանկացած անակնկալ հարցի, այլ ոչ թե հենց սեղանի շուրջ ուշադրությունը լարեր, որ լսեր, թե ինչ է կարդում Նազարբաևը:
Իսկ Նալբանդյանը, իրոք որ զուր էր նստել, դեռ մի բան էլ խանգարում էր, որ Սերժ Սարգսյանը շփվեր ՌԴ փոխվարչապետի հետ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։