
1220 — Ծնվել է Ալեքսանդր Նևսկին
1265 — Ծնվել է իտալացի պոետ Դանթե Ալիգիերին

1431 — Ռուանում այրվել է Ժաննա դը Արկը
1498 — Սկսվել է Քրիստափոր Կոլումբոսի երրորդ արշավը

1593 — Լոնդոնի պանդոկներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ մահացել է անգլիացի պոետ Քրիստոֆեր Մառլոն (տարբերակ գոյություն ունի, որ իրականում նա կարողացել էր փախչել և արդյունքում դառնալ «Ուիլյամ Շեքսպիր» մականունով հայտնի գրող):
1814 — Նապոլեոնին աքսորում են Էլբա կղզի:

1846 — Ծնվել է ռուս ոսկերիչ Կարլ Փիթեր Ֆաբերժեն:
1871 — Անկում է ապրել Փարիզյան կոմունան:
1876 — Ռուս կայսր Ալեքսանդր II-ը ստորագրեց հրամանագիր, որի համաձայն արգելվում էր ուկրաիներենով տպագրել բոլոր օրիգինալ ստեղծագործությունները և թարգմանությունները, թատերական ներկայացումներ տալ, դասախոսություններ կարդալ:

1896 — Տեղի է ունեցել Նյու Յորքի առաջին ավտովթարը: Հենրի Ուելսի մեքենան հարվածել է Իվլին Թոմասի հեծանիվին: Թոմասը ոտքի կոտրվածք էր ստացել:
1911 — առաջին անգամ տեղի է ունեցել հայտնի «Ինդիանապոլիսի 500 մղոնը» մրցարշավը: Հաղթող էր դարձել Ռեյ Հերրոուն:

1917 — В-1 դիրիժաբլը կատարեց իր առաջին հաջողակ թռիչքը՝ Չիկագոյից դեպի Ուինգֆուտ:
1922 — Վաշինգտոնում ԱՄՆ-ի Գերագույն դատարանի ատենապետի՝ Ուիլյամ Հովարդ Տաֆտի կողմից բացվեց Լինքոլնի հուշահամալիրը:

1953 —Nature ամսագրում հրապարակվել է Ջեյմս Ուոթսոնի և Ֆրենսիս Քրիկի հոդվածը, որում նրանք առաջադրել էին ԴՆԹ-ի կառուցվածքի մոդելը՝ կրկնակի պարույրը:
1960 — Մահացել է ռուս պոետ և գրող, Նոբելյան մրցանակակիր Բորիս Պաստերնակը:

1962 — Բեննի Գուդմենը իր 53-րդ տարեդարձին իր երգչախմբով առաջին անգամ համերգ է տվել ԽՍՀՄ-ում: Առաջին անգամ ԱՄՆ-ի ջազ երգիչները ելույթ էին ունենում ԽՍՀՄ-ում:
1995 — Ռուսաստանում շրջանառության մեջ է դրվել է հարյուր հազար արժողությամբ թղթադրամը:

1999 — Մինսկում ողբերգություն էր տեղի ունեցել: «Նեմիգա» մետրոյի ստորգետնյա անցումում մասսայական հրմշտոցի արդյունքում 53 մարդ էր զոհվել:



