Հենց նոր կարդացի մի հոդված, որտեղ խոսվում էր այն մասին, որ վերջին 10 տարում Հայաստանի թանգարաններից պակասել է 136.251 գեղանկարչական աշխատանք!!!
Մշակույթի նախարարությունը գրավոր հարցմանը պատասխանել է.
«Նախորդ տարվա (2008) նկատմամբ գեղանկարչության առարկաների ցուցանիշի 59.4%-ով նվազումը հիմնականում պայմանավորված է «Գեղագիտության ազգային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության ֆոնդերից հաշվեկշռային արժեք չներկայացնող (պահպանման ոչ ենթակա) 64.706 մանկական նկարների հաշվառումից հանելու հանգամանքով: Սույն անվանական տեղեկատվությունը հրապարակվում է հիշատակված ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնական համաձայնությամբ»:
Սակայն մնացած՝ մոտ 71.000 կազմող պակասորդի վերաբերյալ Հասմիկ Պողոսյանի դուքյանը ոչ մի պարզաբանում չի տվել: Ժողովուրդ, սա արդեն չգիտեմ էլ, թե ինչ է: Անգամ Գառնիի տաճարում քյաբաբնոց բացելու Հասոյի նախաձեռնությունը անմեղ չարաճճիություն է այս մասշտաբի վանդալիզմի հանդեպ: Նման մասշտաբների կորուստներ մենք երևի մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ անգամ չենք ունեցել, ու եթե այս 71.000-ը անհայտացմանը ոչ մի տրամաբանական բացատրություն չտրվի, ապա Հասմիկ Պողոսյանին կարելի է հանգիստ դասել Լենկ Թեմուրի ու Թալեաթ Փաշայի պես կերպարներից բաղկացած շարքին:
Ես չեմ հասկանում, այս տիկինը պատերա՞զմ է հայտարարել հայկական մշակույթին: Որքան հետևում եմ սրա գործունեությանը, այնքան ավելի եմ ուզում, որ Հայաստանում վերականգնեն մահապատիժը, ու առաջիններից մեկը, ով պետք է ստանա այդ պատիժը, մշակույթի դահիճ Հասոն է: