1in.am-ը գրում է.
Ուկրաինացի սահմանապահները զենքով բեռնված երկու ավտոբուս են բռնել, որոնք փորձել են Ռուսաստանից մտնել Ուկրաինայի տարածք: Այս մասին Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դմիտրի Տիմչուկը հայտնել է Facebook-յան իր էջում, բերում է Censor.net-ը:
Տիմչուկի տեղեկությամբ՝ բռնված ավտոմեքենաներում եղել է 28 Կալաշնիկովի ավտոմատ, 6 նռնականետ, 4 դիպուկահարի հրացան, 3 ատրճանակ, փամփուշտով և նռնակով լի 40 արկղ:
«Առգրավվել է նաև ուկրաինացի զինյալներով միկրոավտոբուս, որոնք գնացել են դիմավորելու ռուսական «բեռը»,- հավելել է Տիմչուկը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1311243.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել