Քաղաքապետարանը 25 միլիոն դրամ է նախատեսել 35 միջոցառման համարPanorama.am-ը գրում է.

Երեխաների պաշտպանության օրը՝  հունիսի 1-ին Երևանի քաղաքապետարանը նախատեսում է. «Մանկական երկաթուղում կազմակերպել համերգային ծրագիր, ցուցահանդես Կենտրոն վարչական շրջանի արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ և մանկական զվարճալի միջոցառում (MINORA ) կազմակերպության արտիստների մասնակցությամբ` խաղավարներ, աճպարարներ, հեքիաթային կերպարներ, հերոսներ, ծաղրածուներ, պարային համույթներ: Համերգ Արևներ և Սյուրպրիզ վոկալ համույթների մասնակցությամբ»:

Հունիսի 1-ի միջոցառումների համար Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ծախսել երկու միլիոն դրամ: 

Այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի և «Սիթիթայմ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրում: Պայմանագիրը, որը Երևանի քաղաքապետարանը հայտարարության տեսքով հրապարակել է, որպես «Բաց ընթացակարգով կնքված գործարք» կնքվել է դեռևս այս տարվա հունվարի 23-ին: Պայմանագրով նախատեսված են բոլոր այն միջոցառումները, թվով 35 հատ, որոնք պետք է կազմակերպվեն 2014 թվականին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել