Emedia.am-ը գրում է.

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի արտաքին տեսքը փոփոխության չի ենթարկվի, քանի որ նոր սեփականատերը դրա իրավունքը չի ունենա:

Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2013թ. կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի մտահոգությանը, թե աճուրդի պայմանագրում նշված չէ, որ մարզահամերգային համալիրը որպես մշակութային օբյեկտ է վաճառվում, և նոր սեփականատերը կարող է փոփոխությունների ենթարկել կառույցի արտաքին տեսքը:

«Այստեղ արտաքին տեսքում փոփոխություն լինելու մասին խոսք չկա: Եթե խոսքը մասնավորեցման մասին է, մեր գործառույթի մեջ մտնում է մշակութային օջախ հանդիսացող շենքի հետ կապված պաշտպանական պարտավորագրերի ստորագրումը: Դա նշանակում է, որ սեփականատերը փոփոխություններ անելու իրավունք չունի, իսկ անելու դեպքում, նայած ինչ կարգի հուշարձան է՝ հանրապետական նշանակության, թե տեղական, պարտավոր է ստանալ որոշակի համաձայնություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Պողոսյանը:

Նա նշեց, թե այս պահին որևէ տեղեկություն չունի, որ համալիրի տեսքը խեղումների է ենթարկվելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել