Տնային պայմաններում ճյուղավորված մազերի համար դիմակներ պատրաստելուց պետք է անպայման հաշվի առնել, որ նրանք տարբերվում են՝ կապված նրանից, թե ինչ տիպի մազերի համար են նախատեսված: Եթե մազերը չոր են, ապա անպայման ճյուղավորվածության դեմ օգտագործեք բուսական յուղեր՝ մագարիկոնի, գերչակի, նուշի, ձիթապտղի, ժոժոբայի և այլն: Այսպիսի դիմակները հրաշալի սնում են մազերը, ամրացնում են արմատները և ծայրերը և մազերին փայլ են հաղորդում:

 Դիմակ դեղձով

Երկու ոչ մեծ չափսի դեղձ կեղևազատեք, ապա միատարր զանգված ստացեք, խառնեք 3 ճ.գ. գդալ կաթի հետ և ավելացրեք մի քանի կաթիլ որևէ բուսական յուղ: Դիմակը թողեք մոտ կես ժամ, ապա լվացեք շամպունով:

 

Դիմակ դեղնուցով

1 թ.գ. մեղրը խառնեք 2 ճ.գ. բուսայուղի հետ և ավելացրեք դեղնուց: Այնուհետև տարածեք մազերի վրա և գլուխը փաթաթեք սրբիչով: 40 րոպեից լվացեք դիմակը:

 

Յուղոտ մազերի համար իդեալական են կեֆիրով կամ կոնյակով դիմակները: Նրանք կմաքրեն և կվերականգնեն ճյուղավորված մազերը:

 

Դիմակ տարբեր խոտաբույսերից

Ճյուղավորված ծայրերը խորհուրդ է տրվում լվանալ երիցուկի, անանուխի և կեչի թուրմերով: Թուրմը պետք է տարածել չոր մազերի վրա:

 

Դիմակ կոնյակով և մեղրով

1 ճ.գ. կոնյակը խառնեք դեղնուցի և 1 թ.գ. մեղրի հետ: Տարածեք մազերին և գլխամաշկին, փաթաթեք սրբիչով և թողեք այդպես մոտ 20 րոպե: Այնուհետև լվացեք շամպունով:

 

Հիմա Դուք գիտեք, թե ինչպես տնային պայմաններում դիմակներ պատրաստել և գեղեցկացնել մազերը: Ընտրեք Ձեզ համար առավել համապատասխան և արդյունավետ միջոցը և, իհարկե, օգտագործեք այն կանոնավոր կերպով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել