Այսօր իմ սիրելի ֆրանսիացի դերասան Լուի դը Ֆյունես դը Գալարսանի ծննդյան օրն է: Ծնվել է 1914 թ.-ի հուլիսի 31-ին Կուրբեվուայում, Ֆրանսիա: Նրա ծնողները արմատներով Սեվիլիայից են: Չնայած շատ կուզեի, որ արմատներով Հայաստանից լինեին :). հարազատ բան եմ զգում էդ մարդու մեջ: Վերջերս դիտում էի իր մասնակցությամբ «Ժանդարմները և ժանդարմուհիները» ֆիլմը, հին ու բարի ֆիլմ, հումորով....: Այն եղավ դերասանի վերջին ֆիլմը: Ֆյունեսն իր մահկանացուն կնքեց 1983 թ.-ի հունվարի 27-ին սրտի կաթվածից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: