unnamed-(1)1in.am-ը գրում է.

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շատ հեռանկարային է Հայաստանի համար և շարունակական աճ է ապահովում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ 2014-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում ավելի քան 380 ՏՏ ոլորտի ընկերություններ կային, որոնցից 159-ը կա՛մ արտասահմանայան ընկերությունների մասնաճյուղեր էին, կա՛մ արտասահմանյան կապիտալով ընկերություններ: Սա, ըստ Մելքոնյանի, բավականին լավ ցուցանիշ է: ՏՏ ոլորտն այսօր ապահովում է ՀՆԱ-ի 3.8%-ը, իսկ ոլորտում աշխատում է ավելի քան 10 հազար 500 մասնագետ (2014-ի հունվարի 1-ի դրությամբ): Վերջին տարիներին ոլորտն աճել է տարեկան միջինը 20%-ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել