Civilnet.am-ը գրում է.

2013թ. Հայաստանի չորս հիմնական բուքմեյքերական ընկերությունների՝ «Վիվառո բեթինգ» (Vivarobet), «Ինտեր լոտո» (Totobet), «Գուդվին բետ» (Goodwin bet) և «Եվրոֆուտբոլ» ընկերությունների տարեկան հասույթը կազմել է 38,8 մլրդ դրամ կամ մոտ 95 մլն դոլար։ Ամենամեծ հասույթը՝ 27 մլրդ դրամ (մոտ 65 մլն դոլար), ունեցել է «Վիվառո բեթինգը»։ Հաշվի առնելով մյուս ընկերությունների հասույթների ծավալները՝ չի բացառվում, որ «Վիվառո բեթինգ»-ի հասույթի մեծ մասը եկել է առցանց կազինոյից, այլ ոչ թե սպորտային խաղերի խաղադրույքներից։

Չորս ընկերությունների խաղադրույքներով վերադարձված ընդհանուր գումարը կազմել է 35,3 մլրդ դրամ, իսկ ընկերությունների զուտ շահույթը 2013թ. կազմել է 1,37 մլրդ դրամ կամ 3,4 մլն դոլար: Ամենամեծ շահույթը ունեցել է «Վիվառո բեթինգը»՝ 805 մլն դրամ կամ մոտ 2 մլն դոլար։ «Ինտեր լոտոն», որը կազմակերպում է շահումով խաղեր լոտոների միջոցով, ունեցել 538 մլն դրամ (1,33 մլն դոլար) շահույթ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել