Նախկին գերի Արթուր Բադալյանը, որը գերությունից վերադառնալուց հետո առողջական խնդիրների գերին էր դարձել և սոցիալական խնդիրների պատճառով հրաժարվել բուժումից, այսօր արդեն բուժում է ստանում «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնում և աստիճանաբար ազատվում ցավերից ու իրեն տանջող ձայներից: «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը հոգում է նրա բուժման և ընթացքի ծախսերը: Հաղորդումից հետո առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ևս հանձնարարական է տվել զբաղվել Արթուրի բուժման հետ կապված բոլոր խնդիրներով: Առողջապահության նախարարությունը Արթուրին տվել է նաև առողջարանում հանգստանալու և առողջարանային վերականգնողական բուժում ստանալու ուղեգիր: Արթուրը հավատում է, որ կվերադառնա նախկին կարգավիճակին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=636862929735371&set=np.30080339.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել