-Շամշյանի ֆոտոխցիկը կանգնեցնում է ժամանակը. ժամանակը նույնպես դեմ չէ լուսանկարվել:
-Եթե Շամշյանին տեսել եք պառկած, ուրեմն դուք նրան բուժող բժիշկն եք:
-Եթե Շամշյանը ավտովթարից հեռու է, նշանակում է, ստանում է հերթական մրցանակը:
-Դժբախտ դեպքերը դարանակալում են Շամշյանին, իսկ Շամշյանը հետապնդում է նրանց:
-Բոլոր դեպքերի վրայից Շամշյանը մաքրում է միայն փոշին:
-Շամշյանը չի լռում, լռում են մուսաները:
-Դուք չեք տեսնի Շամշյանին, քանի դեռ առաջինը չեք հայհոյել:
-Եթե դեռ չեք տեսնում Շամշյանին, նշանակում է հայհոյում եք ոչ նրան:
-Իսկ եթե նրան տեսնում եք հեռվից, նշանակում է` դուք համբարձվել եք:
-Եթե դուք տեսել եք Շամշյանին, ձեզ, ամենայն հավանականությամբ, կուզեին տեսնել ոստիկանները:
-Մարդն ինչ էլ կորցնի դեպքի վայրում, նրա ձեռքբերումը Շամշյանն է:
-Դեպքերը չեն ուշանում, Շամշյանը չի սիրում սպասել:
-Շամշյանը չի տեղաշարժվում, նա հետապնդում է:
-Շամշյանի համար իրադարձություններ չկան, բայց իրադարձությունների համար կա Շամշյանը:
-Եթե մեր գալակտիկայում մոլորակները չեն բախվում, այդ նրանից է, որ Շամշյանը տիեզերագնաց չէ:
-Եթե Շամշյանը չի հասցնում նկարել Մեղրիում տեղի ունեցած սպանությունը, կադրերը կայքերին են հասնում դեպքի հաջորդ օրը, իսկ եթե հասցնում է, կադրերը տեղ են հասնում դեպքից մի քիչ շուտ:
-Շամշյանը չի հայհոյում, պարզապես նորմալ բառերն են անիմաստ:
-Շամշյանը չի վիրավորում, բայց համենայնդեպս պատրաստ եղեք:
-Եթե դեպքը Շամշյանի տեսադաշտից հեռու է, նշանակում է Երկիր մոլորակը ցրիվ է եկել:
-Շամշյանը լուսանկարներն ունի միշտ, երբեմն նաեւ տեղի են ունենում համապատասխան դեպքերը:
-Եթե դուք հայտնվել եք ոստիկանությունում շրջանցելով Շամշյանի ֆոտոխցիկը, նշանակում է` դուք արդեն տանն եք:
-Թաքնված տեսախցիկը Շամշյանի ֆոտոխցիկի աղանդն է:
-Եթե դուք փողոցն անցնում եք Շամշյանի ֆոտոխցիկի ներքո, ուրեմն, ամենայն հավանականությամբ, ձեր վրայով են անցնում:
-Եթե Շամշյանի երկու բջջային հեռախոսներն էլ զբաղված են, ուրեմն ինքն իրեն տեղեկություն է փոխանցում:
-Մի հավատացեք չար լեզուներին, որոնք ասում են, թե Շամշյանն ապրում է ցածր առաստաղով բնակարանում: Առաստաղը խոնարհվել է այն օրից, երբ Շամշյանը տեղափոխվել է այնտեղ:
-Ցանկացած մարդ գիտի, թե ինչպես ինքնասպան լինի, բայց շնորհիվ Շամշյանի ֆոտոխցիկի գիտի նաեւ` որտեղ:
-Ցանկացած դժբախտ պատահարի թիկունքում Սատանան է, ցանկացած դժբախտ պատահարին ընդառաջ` Շամշյանը: Եթե նա դժբախտ պատահարի թիկունքում է, նշանակում է ավարտել է իր գործը:
-Ֆիզիկոսներն ապացուցել են, որ սեւ խոռոչը նկարել հնարավոր չէ, քանի որ այն չի անդրադարձում Շամշյանի ֆոտոխցիկի լույսը:
-Ոչինչ չի վրիպում Աստծո աչքից, մնացած ամեն ինչի համար կա Շամշյանի ֆոտոխցիկը:
-Ոստիկանություն չկա, կա Շամշյանի ստվերը:
-Ամենայն հավանականությամբ Շամշյանը չգիտի, թե դուք որտեղ եք ծնվել, բայց հաստատ կիմանա, թե որտեղ եք մեռնելու:
-Երբ Շամշյանն ուշանում է դեպքի վայրից, Երկիր մոլորակը շունչը պահում է, այսինքն, կանգնում:
-Եթե դեպքը կատարվել է ձեր հետ, իսկ Շամշյանը չկա, նշանակում է` դուք ուշացել եք:
-ԱՊՊԱ-ն բիզնես չէ, այլ Շամշյանի հետ մրցակցության արդյունք:
-Շամշյանի ֆոտոխցիկի լույսը օրվա ցանկացած ժամը դարձնում է արեւածագ: Բայց եթե դուք դեպքի վայրում եք, այն ավելի շուտ կայծակնախառն ամրոպ է:
Սեյրան Հանոյան
Նյութը՝ Yerkir.am-ից