«Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը չհերքեց, որ ինքն առաջիկայում նշանակվելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը: «Բայց ինչու եք զարմացել»,-նման կերպ պատասխանեց նախկին մարզպետը մեր հարցին, թե ճիշտ են այն տեղեկությունները, որ իրեն նշանակելու են վարչապետի խորհրդական: «Եթե կնշանակեն այդ պաշտոնին, կգամ, կաշխատեմ»,-վերջում ասաց մեր զրուցակիցը: 
Իսկ մեր հարցին, թե ինչ խորհուրդներ է պատրաստվում տալ ՀՀ վարչապետին, հարցը վրդովվեցրեց նախկին մարզպետին, ով ասաց, թե սադրող հարցերի ինքը չի պատասխանում»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել