«ՀՀ ճանապարհային ոստիկանությունը երեկ տուգանել է Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Գրիշա Մարգարյանին (Բելաջիոյի Գրիշ): Բանն այն է, որ պատգամավորը մեքենան վարել է առանց ամրագոտու: 

«Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու է պատգամավորն արհամարհում իր իսկ կողմից ընդունած օրենքը, Մարգարյանը պատասխանեց. «Մենք էլ ենք մահկանացուներ ու մենք էլ ենք ի վիճակի մեկ-մեկ խախտումներ անել, ի՞նչ խնդիր կա, որ: Ես ընդհանրապես օրենքը չեմ խախտում, պարզապես այդտեղ վթար էր տեղի ունեցել, ծանոթ մարդիկ էին, ես իջել էի, նստեցի մեքենան, շարժվեցի: Այդ պահին է եղել, ես անգամ պատուհանս չէի փակել, չէի հասցրել ամրագոտիս կապել: Այնպես չէ, որ ես հատուկ ամրագոտին չեմ գցել»,-հայտարարեց պատգամավորը: Մեր զրուցակիցը վստահեցրեց. «Ես օրենքը պահող եմ: Բոլորն են օրենքի առաջ պատասխանատու: Ինձ տուգանել են, նորմալ է: Բոլորս օրենքի առաջ հավասար ենք»»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել