1in.am-ը գրում է.
Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ և առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն, ով Օբիդուշում հավաքականի հետ պատրաստվում է հունիսին մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, նոր վնասվածք է ստացել: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:
Ռոնալդուն ցավեր է զգում ձախ ազդրոսկրի հետին շրջանում և հիմա հատուկ կուրսեր է անցնում հյուրանոցի վերականգնողական կենտրոնում: Վտանգ կա, որ 29-ամյա հարձակվողը կարող է բաց թողնել աշխարհի առաջնության խմբային փուլը այն պատճառով, որպեսզի 100 տոկոսով պատրաստ լինի փլեյ-օֆ փուլին:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի ազգային հավաքականի հետ միևնուն խմբում են հայտնվել նաև Գերմանիայի, ԱՄՆ-ի և Գանայի հավաքականները:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1310452.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել