GalaTV.am-ը գրում է.
«ԼՂՀ վարչապետը բազմիցս է նշել, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև Մաքսային սահման փաստացի գոյություն չի ունենալու»:
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանն այսպես արձագանքեց ԳԱԼԱ-ի լրագրողի հարցադրմանը, թե իրենք՝ ղարաբաղյան կողմը, ինչպես է արձագանքում Նազարբաևի՝ Աստանայում կատարած հայտարարությանը, թե Ադրբեջանին «չգրգռելու» համար Հայաստանը անդամակցի նոր ձևավորվող միությանը այնպես, ինչպես միացել է ԱՀԿ-ին, ստացվում է, որ առանց Ղարաբաղի:
«Իսկ թե մեր պաշտոնական դիրքորոշման ձևակերպումը ինչպես է լինելու, ըստ իս, արդեն պետք է տան Հայաստանի Հանրապետության համապատասխան պաշտոնյաները, եթե խոսքը Մաքսային միությանն անդամակցելու գործընթացին է վերաբերում: Ամեն դեպքում մեր կողմից՝ Արցախի կողմից, պաշտոնական դիրքորոշումը հետևյալն է, որ Արցախի և Հայաստանի միջև ներկա կարգավիճակը շարունակվելու է, այսինքն լինելու է այնպես, ինչպես եղել է: Մինչև հիմա երկու պետությունների միջև մաքսային սահման չի եղել և չի լինելու՝ փաստացի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



