Հայ ժողովրդի Հայրենական պատերազմը` 1918թվականի մայիսյան հերոսամարտերը` Սարդարապատ, Ղարաքիլիսա, Բաշ-Ապարան, շատ քիչ են մեր կողմից գնահատված, իսկ օտարների կողմից ընդհանրապես գնահատված չեն: Կասեք, իսկ ինչ կապ ունեն օտարները? կամ ինչու պետք է գնահատեն. ասեմ: Բոլորս գիտենք, որ եթե այդ հերոսամարտերը չլինեին, հիմա ոչ մենք կլինեինք, ոչ`Հայաստանը: Իսկ ինչու ոչ ոք չի ասում, որ եթե հայերը իրենց սեփական ուժին հույս չդնեին, չհաղթեին, հիմա կլիներ մեծ թուրանը, Նազարբաևն էլ չէր ստիպված լինի Ալիևի թելերը թելել: Հիմա կասկածելի է, որ կլիներ հզոր Ռուսաստան, եթե իհարկե ընդհանրապես լիներ, չէր լինի Չինաստանը, չէր լինի Իրանի Իսլամական Հանրապետությունը, չէին լինի Միջինասիական անկախ երկրները: Ինչո՞ւ ոչ ոք չի ասում, որ թուրանի ստեղծմանը ամենահզոր և անհավանական հարվածը ՀԱՅ մարդն է տվել` առանց որևէ այլ ազգի կամ պետության դաշնակցության: Կարծում եք, եթե մենք պարտվեինք, վերանաինք, թուրքերին ի՞նչն էր խանգարելու Միջերկրական ծովից մինչև Ալթայ և Չինաստանի Արևելք ստեղծել մեծ թուրան, ոչինչ էլ չէր խանգարի: Քաղաքացիական պատերազմի մեջ պառակտված և արյունաքամ եղող Ռուսաստանին էլ կհաղթեին, միջնադարում մնացած Չինաստանին էլ, իսկ Միջին Ասիայի թյուրքական ժողովուրդներնել գրկաբաց կընդունեին թուրք ասքյարներին: Ռուսաստանը և Չինաստանը հաստատ 1918թվականին այն վիճակում չէին,ինչ տարիներ անց դարձան,իսկ Պարսկաստանը ընդհանրապես կուլ կգնար թուրանին: Բոլորին մեզ փրկիչ ենք հռչակում` մոռանալով, որ մենք էլ ենք մեր սակավաթիվ տեղով փրկել այսօրվա հզորներից մի քանիսին: Գնահատենք մեզ, գիտակցենք մեր արածի մեծությունը:
Հ.Գ.Աբսուրդ է թվում ասածս, բայց, որ խորը մտածենք կտեսնենք, որ այդպես է:



