Ջոն Բրուքերը 75-ամյա թոշակառու է, ով բնակվում է Նորֆոլկում: Նա իր տան ցանկապատի վրա բուսականությունից մի հսկայական կանաչազարդ վիշապ է քանդակել: Նա այնքան մանրակրկիտ աշխատանք է արել, որ երևում են անգամ հրեշի քթածակերը և սուր ժանիքները:

Պրն. Բրուքերն ամենայն մանրակրկտությամբ անգամ թևեր ու ոտքեր է քանդակել այս վիշապի վրա:  

Այս առասպելական գազանի քանդակը կատարելագործելու համար պրն. Բրուքերից մի տասնամյակ է պահանջվել: Տարիների ընթացքում նա իր քանդակած վիշապի վրա նոր դետալներ է ավելացրել:

Պրն. Բրուքերն ամեն օր ժամեր շարունակ էտում է իր հսկայական ցանկապատը, որի երկարությունը հասնում է 30 մետրի:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել