Shamshyan.com-ը գրում է.
Ադրբեջանում այս տարվա մարտի 7-ին գերի ընկած եւ ապրիլի 10-ին հայկական կողմին վերադարձված 23-ամյա Արսեն Խոջոյանի առողջականն օր-օրի վատանում է: Հարազատները կասկածներ ունեն, որ գերության ընթացքում նրան էլ են դիզվառելիք ներարկել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա հորաքույրը՝ Հեղինե Խոջոյանը: Նա ասաց, որ տղայի ոտքերը շատ դժվարությամբ են գործում: «Ոտքերը քաշվում են, ինքը շատ թույլ է, ուռչում է, շնչառությունը չի բավականացնում, քթից արյուն է գալիս: Կասկածներ ունենք, որ նրան էլ են դիզվառելիք ներարկել: Բայց դիզվառելիքի մեջ, քանի որ յուղային մաս կա, այն արյան մեջ 40 օր արյան կարգում ցույց չի տալիս: Հիմա 40 օրը անցնի, որ տեսնենք, նրա՞ն էլ են ներարկում արել, թե՞ ոչ»,- ասաց Հեղինե Խոջոյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



