ArmnewsTV.am-ը գրում է.
Հանրապետական փուլը հաղթահարած 20 մասնակիցների շարադրությունները ճանաչվել են լավագույնը զինադադարի 20-ամյակի թեմայով մրցույթում: Մասնակցել են Հայաստանի բոլոր մարզերի ու մայրաքաղաքի 8-12 դասարանի աշակերտները: Ընտրվել են 250 լավագույնները, որոնցից 20-ն արժանացել են ԼՂՀ մշտական ներկայացուցչության, Կրթության և գիտության ու Պաշտպանության նախարարների հատուկ պարգևների:
Երեխաները հետևում են բանակում կատարվող բոլոր իրադարձություններին: Աշակերտներից ոմանք շարադրություններում անդրադարձել են նաև դիվերսիոն հարձակումը շփման գծում կյանքի գնով կասեցրած Արմեն Հովհաննիսյանին: Հաղթած աշակերտները գրենական պիտույքներ ստացան, իսկ Պաշտպանության նախարարը հաղթողներին անձամբ նվիրեց իր հեղինակած գիրքը: Ամռանն էլ հաղթած աշակերտները հնարավորություն կունենան 3 օր հանգիստն անցկացնել Արցախում:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



