Դպրոցները պարտավոր են լուսավորչական գործառույթ իրականացնել և նորանոր գիտելիքներով զինել մեր երեխաներին: Այնուամենայնիվ, միշտ չէ, որ դպրոցներում ճիշտ տեղեկություններ են փոխանցում աշակերտներին: Դպրոցում երբեմն այնպիսի ստեր են իբրև հավաստի գիտելիք մատուցվում, որ մարդ պարզապես ապշում է: Այս հոդվածում ներկայացված է 10 սուտ, որոնք տարբեր ժամանակներում սովորեցրել են դպրոցներում:  

 10  Վան Գոգը կտրել է իր սեփական ականջը

Van Gogh Self-portrait after sliced earՑանկացած մարդու, ում հարցնեք, թե ինչ կարող է ասել Վինսենթ Վան Գոգի մասին, նրանք հավանաբար կասեն, որ Վան Գոգը կտրել է իր ականջը և ուղարկել այն իր սիրած աղջկան: Իրականում նման բան չի եղել:  

Վան Գոգի մասին մի նոր տեսություն կա, ըստ որի՝ ոչ թե նա ինքն է կտրել իր ականջը, այլ կռվի ժամանակ նրա գործընկեր Պոլ Գոգենն է կտրել: Վան Գոգի հին նամակներն ու գրությունները աչքի անցկացնելուց հետո պատմաբան Հանս Կաուֆմանը հանգել է այն կարծիքին, որ այս երկու նկարիչները սկսել են կռվել իրար հետ: Ծեծկռտուքի ժամանակ Վան Գոգը գինու գավաթը նետել է իր ընկերոջ վրա: Ի պատասխան Գոգենն իր թրով կտրել է Վան Գոգի ականջը: Դրանից հետո հենց Գոգենն էլ հնարել է այն հայտնի պատմությունը, ըստ որի՝ Վան Գոգը խելագարվել է ու կտրել իր ականջը: Նա այս պատմությունը հնարել է, որպեսզի խուսափի ձերբակալությունից:  

 9  Երակները կապույտ են, որովհետև թթվածնից զուրկ արյունը կապույտ է

Blue veins

Եթե ուշադիր զննեք Ձեր դաստակը, Դուք կտեսնեք մի շարք կապույտ երակներ: Ինչ էլ որ Ձեզ սովորեցրած լինեն տարրական դպրոցում, հավատացեք, որ Ձեր երակներով կապույտ արյուն չի հոսում: Տարածված է մի թյուր կարծիք, ըստ որի՝ թթվածնից զուրկ արյունը կապույտ է, մինչդեռ սրտից հոսող արյունը կարմիր է այն պատճառով, որ այն լի է թարմ թթվածնով: Երբ Դուք արյունահոսում եք, արյունը կարմիր է, քանի որ այն անմիջական շփման մեջ է մտել թթվածնի հետ:

Իրականում եթե Դուք երբևէ արյուն եք հանձնել, Դուք պետք է որ իմանաք, որ սրվակի մեջ կապույտ հեղուկ չի լցվում, երբ Ձեզնից արյուն են վերցնում: Այսպիսով, ինչո՞ւ են Ձեր երակները կապույտ երևում: Դա կապված է լույսի հետ և այն բանի հետ, թե ինչպես են Ձեր աչքերն ընկալում գույները: Ցածր հաճախականության ալիքի երկարությունը բեկվում է պիգմենտացիայի և ճարպի հաստ շերտերի պատճառով: Արդյունքում Ձեր աչքերում կապույտ լույս է արտացոլվում: Ալբինոսները սովորաբար կարմիր երակներ են ունենում, քանի որ նրանց մաշկում բացակայում է պիգմենտացիան:

 8  Ամերիկայում ի սկզբանե 13 գաղութ է եղել

Original ColoniesԲավականին հեշտ է հասկանալ, թե ինչու են մարդիկ հավատում այս ստին: Ամերիկյան դրոշի վրա 13 գիծ կա, որոնք խորհրդանշում են 13 գաղութները, սակայն իրականում եղել է 12 գաղութ:  

Պատճառն այն է, որ Դելավերը երբեք առանձին գաղութ չի եղել: Այն բանից հետո, ինչ բրիտանացիները գրավեցին Դելվերի տարածքը և 1660-ականներին «գողացան» այն հոլանդացիներից, Դելվերի տարածքը կռվախնձոր դարձավ Մերիլենդի և Փենսիլվանիայի միջև: Ի վերջո դրան տիրացավ Ուիլյամ Փենը՝ այն մարդը, ով նաև Փենսիլվանիայի տեր-տիրականն էր: Այն մնաց Փենսիլվանիայի կազմում մինչև Ամերիկայի անկախության պատերազմը: Այդ ժամանակ այդ տարածքի անունն անգամ Դելավեր չէր, այլ պարզապես կոչվում էր «Երեք ստորին կոմսությունները»:

 7  Հեղուկ ապակի

WindowpaneԺամանակին տարածված էր այն թյուր կարծիքը, որ պատուհանի ապակիներն ավելի հաստ են ստորին մասում, որովհետև ապակին դանդաղ շարժվող հեղուկ է: Տարիներ առաջ մի պատմաբան նայեց մի հինավուրց պատուհանի ապակու և մի տարօրինակ բան նկատեց:  Պատուհանի ստորին հատվածում ապակին ավելի հաստ էր, քան վերին հատվածում: Նրա մտքով միայն մի բացատրություն անցավ. ապակին չափազանց դանդաղ հոսող հեղուկ էր, որը կարծրացել էր տարիների ընթացքում, ինչի արդյունքում էլ առաջացել էր այս անհամաչափությունը:

Որքան էլ որ զարմանալի թվա, այդ ժամանակ բոլորը հավատացին նրան: Այս թյուր տեսակետն այնքան լայն տարածում գտավ, որ անգամ ուսուցիչները սկսեցին սովորեցնել այն դպրոցներում: Այս պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ երբեմն անգամ գիտնականները գլուխ չեն հանում գիտությունից: Մի գիտնական վերջերս որոշեց ստուգել ապակու մածուցիկության մակարդակը (հոսքի արագությունը): Նրա հետազոտությունից պարզ դարձավ, որ նույնիսկ ամենամածուցիկ ապակին անգամ չափազանց երկար ժաանակահատվածում նշանակալի փոփոխությունների չէր կարող ենթարկվել: Մյուս կողմից, ինչո՞ւ հավատանք այս գիտնականին, գուցե նա էլ նախորդի պես ստեր է տարածում: Հենց այդպես էլ կա:

Իրականում հին ապակե պատուհանները ավելի հաստ են ստորին հատվածում ապակեգործության հին եղանակի պատճառով: Ապակեգործները ապակին փչում էին մեծ գնդոլորտի (սֆերա) մեջ, ապա հարթեցնում այն՝ սկավառակաձև հարմարանքի վրա պտտելով: Պտույտների պատճառով ապակու եզրերը հաստանում էին այնպես, ինչպես պիցցայի խմորի եզրերը: Երբ ապակեգործները սկավառակաձև զանգվածը կտրում էին պատուհանի ապակի ստանալու համար, նրանք հաստ մասը դեպի ներքև էին տեղադրում՝ այս կերպ կայունություն ապահովելու համար:  

 6  Աբրահամ Լինքոլնը խիստ դեմ էր ստրկությանը

Postage stamp with Abraham LincolnԱբրահամ Լինքոլնին հաճախ մեծարում են որպես ստրկության դեմ պայքարի ամենահզոր առաջամարտիկներից մեկը, ով 1863 թ.-ին ընդունել է Ստրուկների ազատագրման հռչակագիրը: Իրականում նա իր նախագահական գործունեության ընթացքում պայքարում էր ստրկության մասին գոյություն ունեցող հակասական ու անհասկանալի տեսակետների դեմ, սակայն նա աբոլիցիոնիզմի (ստրկատիրության դեմ պայքարի) մոլի ջատագով չէր: Նա պարզապես ցանկանում էր, որ ամեն կերպ նպաստեր Միության ուժեղացմանը (հիշենք, որ նրա նախագահության շրջանում Կոնֆեդերատիվ նահանգները առանձնացել էին Միությունից և պատերազմի մեջ էին): Լինքոլնը ասել է. «Եթե ես կարողանայի ազատել Միությունը առանց որևէ ստրուկի ազատելու, ես դա կանեի: Եթե ես կարողանայի փրկել Միությունը բոլոր ստրուկներին ազատելու միջոցով, ես դա կանեի: Եթե ես կարողանայի փրկել Միությունը որոշ մարդկանց ազատելով և մյուսներին գերության մեջ թողնելով, ես կգնայի այդ քայլին: Ես ձեռնարկում եմ ստրկության և սևամորթների հետ կապված իմ բոլոր քայլերը, քանի որ ես հավատում եմ, որ դրանք օգնում են փրկել Միությունը աղետներից»:

Ստրուկների ազատագրման հռչակագրում իրականում չէին շոշափում ռասսայական հավասարության կամ մարդու իրավունքների ոլորտները: Դա պատերազմի ժամանակ կայացված որոշում էր, առանց որի դժվար կլիներ իրականացնել այն նպատակները, որ Լինքոլնը դրել էր իր առջև:

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել