Tert.am-ը գրում է.

Մայիսի 29-ը առողջ սննդի համաշխարհային օրն է: Օրվա թեմայի շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ասաց, որ մեր երկրում ճիշտ չի սահմանված սննդամթերքի անվտանգությունը, և գործող համակարգը, որ մենք ունենք, միջազգային չափանիշներին համապատասխան սննդամթերք ապահովել չի կարող:

«Երկրորդ կարծիք լինել չի կարող, որ մեր երկրում սննդամթերքն անվտանգ լինել չի կարող: Եթե մարդը երեկոյան չի թունավորվում և հիվանդանոց չի տեղափոխվում, դեռ չի նշանակում, որ անվտանգ սննդամթերք է օգտագործվում»,-ասաց բանախոսը՝ նշելով, որ սննդամթերքը կարող է կոչվել անվտանգ, երբ այն չի կարող բացասական ազդեցություն ունենալ սպառողի վրա:

Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ երբևէ ժողովրդին չեն ասում, որ այսինչ տեղում կա ռիսկ. «Չի կարելի մի տեղ աշխատեցնել պղնձամոլիբդենային գործարան, իսկ դրանից երկու հարյուր մետր այն կողմ գյուղատնտեսություն և անասնապահություն իրականացնել: «Ոչ ոք չի ասում, թե մեկ օրում հանրապետությունում կարելի է ապահովել սննդամթերքի անվտանգությունը: Բայց երկրում ապատեղեկատվության մեծ հոսք կա, որտեղ բոլորն ունեն անելիք: Նախևառաջ սպառողի ձայնը պետք է կարողանանք տեղ հասցնել»,-նկատեց Բաբկեն Պիպոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել