«Պետք չէ ամեն ինչի մեջ նեգատիվ ման գալ». Կարեն Ճշմարիտյանը` լրագրողներին   Panorama.am-ը գրում է.

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն` «Արմյանսկի ուրոժայ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգվեց մինչև 2017թ. մայիսի 26-ը:

Նիստից հետո լրագրողները ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից հետաքրքրվեցին, թե այդ ընկերության տնօրենի մասին նշված է Ա. Ղարիբյան, արդյոք դա նույն Արամ Ղարիբյանն է, ով աշխատում է նախագահի աշխատակազմում: Նախարարը պատասխանեց, որ տնօրենին չի ճանաչում` չգիտի, թե ովքեր են սեփականատերերը, լրագրողներին էլ խորհուրդ տվեց, որ ընդհանրապես գործին նայեն, այլ ոչ թե` ով է սեփականատերը: 

«Եթե Ձեզ հետաքրքիր է, ապա կարող եմ իմանալ, թե ով է սեփականատերը»,- ասաց նա:

Հարցին, թե կառավարությունը կոնկրետ ինչն է հաշվի առել` ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգելով մինչև 2017թ-ը, Կ.Ճշմարիտյանն ասաց, որ, ըստ ընդունված կարգի, եթե 200 միլիոն դրամը գերազանցում է, ապա երկարաձգվում է, իսկ այս դեպքում ներմուծվում են 3,7 միլիարդ դրամի եվրոպական բարձրակարգ սարքավորումներ, նախատեսվում է 11 հա-ի վրա ջերմոցային տնտեսության հիմնադրում, արդյունքում ընդհանուր ներդրումները կկազմեն 6,4 մլրդ դրամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել