Այսօր ՀՀ Կառավարության որոշմամբ 60 մլն դրամ է հատկացվել «Պատանի երկրապահ» ակումբին:
Ակումբը, որն ունի 3000-ից ավել անդամ, 70-ից ավել տարածքային օղակ, կուտակել է պատանիների և երիտասարդների հայրենասիրական դաստիարակության աշխատանքների մեծ փորձ:
Բոլորս շատ ենք խոսում այն մասին, որ մեր կրթական հաստատություններում հայրենասիրական, այդ թվում` ռազմահայրենասիրական նոր ձեռնարկումների կարիք կա:
Վստահ եմ, որ ՀՀ ԿԳՆ-ի, ՀՀ ՊՆ-ի և ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի միջև համագործակցությունը թույլ կտա այս ուղղությամբ տարվող աշխատանքները առավել համակարգված դարձնել:
Հ. Գ. - 1. ՀՀ Կառավարության 2014-2017 թթ ծրագրում ներառված է հայրենասիրական կրթության նոր հայեցակարգ ունենալու մասին դրույթը:
Հ. Գ. - 2. Գումարը հատկացվել է ՀՀ ԿԳՆ խնայողությունների հաշվին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10203609301291240
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



