Lurer.com-ը գրում է.

Հայաստանի կառավարությունը 2014 թվականի պետա­կան բյու­ջեով «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծախ­սա­յին ծրագ­րի գծով նա­խա­տես­ված առաջին կիսամյակի հատկացումների գու­մարն ավելացրեց 3.2 մլրդ դրա­մով: ՀՀ կառավարության նիստում Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ նշված ավելացումը կիրականացվի ֆոնդի գծով 4-րդ եռամսյակի համար նա­խա­տես­ված գու­մարներից 3.2 մլրդն առաջին կիսամյակ տեղաշարժելու հաշ­վին:

Հիմնավորման համաձայն` ընթացիկ տարվա պետական բյուջեով պահուստային ֆոնդից ՀՀ կառավարության ընդունված որոշումներին համապատասխան առաջին կիսամյակում կատարվելիք հատկացումների ընդհանուր գումարը գերազանցում է նշված ֆոնդի գծով առաջին կիսամյակի համար նախատեսված ճշտված ծրագրային գումարը: «Դա հնարավորություն չի ընձեռում անհրաժեշտության դեպքում ամբողջ ծավալով ֆի­նան­սա­վո­րել այդ որոշումներով պահուս­տա­յին ֆոնդից նշված ժամա­նա­կաշրջանի համար նախատեսված ծախսերը: Բացի այդ, ներ­կայումս շրջանառվում են ՀՀ 2014 թ. պետբյու­ջե­ով նախատեսված ՀՀ կա­ռա­վարության պա­հուս­տա­յին ֆոնդից առաջին կիսամյակում հատկացումներ նախա­տե­սող ՀՀ կառավարության որոշումների մի շարք նախագծեր»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել