Tert.am-ը գրում է.

Ապօրինի հատումները Հայաստանում նվազել են և էական, բայց դա չի նշանակում, որ պետք է հանգստանալ ու ոչինչ չանել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը՝ ներկայացնելով անտառահատումների վերաբերյալ իրենց վերջին ուսումնասիրությունները:

Ըստ այդմ՝ 2013-ին արձանագրվել է 928 ապօրինի ծառահատում, 2012-ին՝ 1328, 2011-ին՝ 2 480 ծառ: Սա եթե համեմատելու լինենք 2003-2004 թթ. հետ, ապա այդ ժամանակաընթացքում գրանցվել է ապօրինի ծառահատման 32 000 դեպք:

«Նվազումը բացատրվում է շատ-շատ բաներով, որ խստացվել է վերահսկողությունը, 2011-ին որոշում եղավ թափուկները բնակչությանը անվճար տրամադրելու մասին… բայց ինքը պետք է գնա հավաքի, ոչ թե մենք պարտավոր ենք տալ»,- նկատեց անտառապետը՝ մանրամասնելով, որ նախորդ տարի բնակչությանը տրամադրվել շուրջ 60 000 խորանարդ մետր թափուկ:

Ապօրինի անտառահատման դեմ պայքարում նա առանձնացրեց գյուղատնտեսության նախարարի հրամանը, որով կանոնակարգվում է փայտի մթերումն ու իրացումը, ըստ այդմ՝ շինափայտը համարակալվում է հատուկ մուրճերով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել