Կան փողոցային արվեստի (սթրիթ արթ) զանազան տեսակներ: Դրանցից մեկը եռաչափ փողոցային արվեստն է: Բազմաթիվ նկարիչներ տարբեր պատկերներ են նկարում փողոցների մայթերի և պատերի վրա: Այդ պատկերները ստեղծելու համար օգտագործվում են այնպիսի նյութեր, ինչպիսիք են կավիճը, փչովի ներկերը և այլն:

3D street art©  Eduardo Relero

Կավճի արվեստ

3D street art

Այստեղ ներկայացված նկարն իրականում երկչափ պատկեր է, սակայն երբ դրան նայում ես հատուկ անկյունից, եռաչափ պատկերի տպավորություն է ստեղծվում: Կավճի արվեստը (չոք արթ) աչքի է ընկնում ռեալիստական, անգամ հիպերռեալիստական ոճով: Կավճի արվեստը շատ ուշագրավ է, քանի որ այն նոր գույն է հաղորդում մեր գորշ իրականությանը: Այս արվեստն իր բնույթով վաղանցիկ է, քանի որ կավիճը շուտ է ջնջվում:

3-D գրաֆիտի

3D street art© Ron English

3D սթրիթ արթը ներկայացվում է ամենատարբեր ձևաչափերով: Դրանցից մեկը 3D գրաֆիտին է: Որոշ մարդիկ զարգացրել են այս արվեստը՝ ստեղծելով մի նոր եռաչափ տեխնիկա, որը կոչվում է փողոցային գործվածք կամ յարն բոմբինգ:   

Ռոն Ինգլիշ

3D street art© Olek & Ron English

Եռաչափ փողոցային արվեստի ազդեցությունը նկատելի է անգամ ամենահանրահայտ նկարիչների աշխատանքներում: Օրինակ՝ Ռոն Ինգլիշը հայտնի է գեղարվեստական կերպարների ու փոփ կուռքերի պատկերող իր ստեղծագործություններով: Նրան հաջողվում է տեսողական խաբկանք ստեղծել: Նրա նկարները հագեցած են անսպասելի ու տարօրինակ լուծումներով: Ինգլիշի եռաչափ ստեղծագործություններից մի քանիսում նկատելի է կավճի արվեստի ազդեցությունը, սակայն ի տարբերություն կավճի արվեստի վարպետների, Ռոն Ինգլիշն այնպիսի նյութեր է օգտագործում, որոնք շատ ավելի երկար են պահպանվում, քան կավիճը:   

Փողոցային գործվածք

3D street art© Olek

Եռաչափ գրաֆիտիի մեկ այլ հետաքրքիր ճյուղ է փողոցային գործվածքը՝ հայտնի նաև յարն բոմբինգ, յարն սթորմինգ և նիֆիտի (knit – գործել և graffiti – գրաֆիտի բառերի համադրությունից) անուններով: Սա փողոցային արվեստի մի տեսակ է, որը միտված է կենդանություն հաղորդել քաղաքային անշուք տարածքներին: Ներկերի փոխարեն օգտագործվում են հելjունով կամ շյուղերով արված գունագեղ գործվածքներ: Այս գործվածքները տարածքում ստեղծում են ջերմ մթնոլորտ: Այնուամենայնիվ, փողոցային գործվածքը ժամանակավոր բնույթ է կրում, քան որ այս մեթոդով արված ստեղծագործությունները հեշտությամբ կարող են հեռացվել այն վայրից, որտեղ տեղադրվել են:

Օլեկ

Փողոցային գործվածք ուղղության ամենահայտնի ու ամենահետաքրքիր ներկայացուցիչներից մեկն Օլեկն է: Նա Նյու Յորքում բնակվող լեհ ակտիվիստ է, ով աչքի է ընկնում իր տաղանդով ու աշխույժ բնավորությամբ: Նրա գունագեղ ստեղծագործությունները զարդարում են բազում փողոցների պատեր, հուշարձաններ, փակ տարածքներ, տարբեր վայրերի կահույքը և այլ պարագաները: Դրանց մի մասը թափթփված տեսք ունեն, սակայն Օլեկը հատուկ է ցանկացել այդ թափթփված էֆեկտը ստեղծել: Օլեկի ստեղծագործությունները կարելի է տեսնել ինչպես փողոցներում, այնպես էլ պատկերասրահներում: Այդ բոլոր ստեղծագործություններում վառ կերպով արտացոլված է հեղինակի ազատասիրությունը:   

Եռաչափ փողոցային արվեստի ծագման հակիրճ պատմությունը

3D street art

Եռաչափ փողոցային արվեստը սկիզբ է առել Բրիտանիայում` դեռևս 19-րդ դարում: Բնակչությունը բավականին գոհ մնաց, երբ այն առաջարկվեց իբրև շրջակա գորշ ու ծխածածկ փողոցները զարդարելու միջոց: Այդ ժամանակից ի վեր փողոցային արվեստը շատ է զարգացել ու հղկվել, սակայն փողոցային արվեստի հրաշալի գլուխգործոցները միշտ էլ գրավելու ու հիացնելու են անցորդներին:     

3D street art

 

3D street art

 

3D street art©
3D street art
3D street art
Ձեզ կարող են դուր գալ նաև հիպերռեալիստական և ինտերակտիվ որմնանկարների մասին հոդվածները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել