Նյարդային համակարգը հանդիսանում է առավել կազմակերպված , բարդ և փխրուն համակարգը մեր օրգանիզմում: Գլխուղեղը հանդիսանում է մեր օրգանիզմի ամենակարևոր բաղադրիչը: Այն հանդիսանում է բոլոր օրգանների և համակարգերի կարգավորիչ կենտրոնը: Ողջ օրգանիզմը աշխատում է ուղեղի հսկողության ներքո: Մեր ֆիզիկական և հոգեկան առողջությունը մեծ մասամբ կախված է գլխուղեղի և նյարդային համակարգի վիճակից: Այդ պատճառով ծխախոտի վնասակար ազդեցությունների մասին խոսելիս պետք է առաջին հերթին նշել նրա վնասակար ազդեցությունը նյարդային համակարգի վրա:
Ներթափանցելով թոքեր , նիկոտինը արյան միջոցով թափանցում է գլխուղեղ 8 վայրկյանի ընթացքում:Նիկոտինը ազդում է նյարդային համակարգի բոլոր մասերի վրա: Հասկանալի է , որ հենց նյարդային համակարգն է , որ մեզ հարմարեցնում է նիկոտինին, դարձնելով նրա գերին:
Ծխախոտի ծխի բաղադրամասերը, հիմնականում նիկոտինը, ակտիվորեն ազդում են բոլոր նյարդային ֆունկցիաների վրա, իսկ առավել զգայուն են կենտրոնական նյարդային համակարգը և առաջին հերթին գլխուղեղի բջիջները: Նրանք, ովքեր ծխում են, պետք է հիշեն, որ նիկոտինի ազդեցությամբ տեղի է ունենում ուղեղի անոթների նեղացում, որն էլ բերում է ուղեղ հոսող արյան քանակի նվազման: Դրա հետ կապված առաջ են գալիս հաճախակի գլխացավեր , հիշողության վատացում:Ծխելը բացասական է ազդում նյարդային բոլոր գործունեությունների վրա: Գերմանացի հզոր մտածող Գյոթեն ասել է , որ ծխելուց հիմարանում ես և դա անհամատեղելի է արվեստի հետ: Ինչպես գիտենք, նյարդային բջիջները միմյանց հետ կապվում են նյարդային ազդակներով , որը հնարավոր է գրանցել էլեկտրաէնցեֆալոգրաֆի միջոցով: Գիտնականները պարզել են, որ ծխելիս էլեկտրաէնցեֆալոգրամմայի վրա ի հայտ են գալիս փոփոխություններ, որը ցույց է տալիս, որ ծխողների մոտ գլխուղեղի բջիջների կենսաբանական ակտիվությունը թուլանում է: Դա կախված է նաև ծխած ծխախոտների քանակից:
Օրգանիզմի`ծխախոտից կախվածությունն առաջանում է նրա բաղադրության մեջ նիկոտինի և խեժի առկայության պատճառով: Ծխախոտը կարող է առաջացնել բերանի, կոկորդի և իհարկե թոքերի քաղցկեղ: Հետազոտությունների արդյունքները վկայում են նաև, որ ծխելը կարող է առաջացնել խրոնիկ բրոնխիտ կամ դժվարացնել շնչելու գործընթացը:
Երբ Դուք ծխում եք, խեժի մասնիկներն անցնում են շնչառական համակարգ և մտնում շրջանառության մեջ: Այս կպչուն նյութը ոչ միայն “ներկում է” ատամները, այլ մնացորդներ է թողնում թոքերի նուրբ հյուսվածքի վրա: Խեժի մեջ պարունակվող քաղցկեղածին բենզոպիրինը նպաստում է քաղցկեղի առաջացմանը:
Չնայած նրան, որ ածխածնի մոնօքսիդը անհոտ գազ է, այն շատ վատթար հետևանքներ կարող է ունենալ շնչառության համար, քանի որ ծխելու ժամանակ այն փոխարինում է արյան մեջ պարունակվող թթվածնին: Ածխածնի մոնօքսիդի հեմոգլոբինի հետ հեշտորեն կամպվելու ունակությունը հանգեցնում է գլխուղեղ և սիրտ մատակարարվող արյան մեջ թթվածնի քանակի նվազմանը:
Ծխախոտի մեջ պարունակվող բոլոր թունավոր նյութերը կարող են առաջացնել շնչառական համակարգի օրգանների հիվանդություններ, վնասվածքներ, դրանք կարող են նաև վնասել արյունատար անոթներն և սիրտը: Ծխախոտի բաղադրության մեջ մտնում են նաև այնպիսի երկաթներ, ինչպիսիք են արճիճն ու կադմիումը, որոնք իրենց բնույթով ևս քաղցկեղածին են:
Ծխախոտի ազդեցությունը առողջության վրա հիմնականում պայմանավորված է ծխախոտի մեջ մարդու օրգանիզմի համար վնասակար ազդեցություն ունեցող նիկոտինի պարունակությամբ, որը ծխախոտ օգտագործողի մոտ նաև առաջացնում է հոգեբանական, հետագայում նաև կենսաբանական կախվածություն։ Համաճարակաբանական ուսումնասիրությունը հիմնականում կենտրոնացել է թութունի ծխելու վրա, որն ուսումնասիրվել է ավելի քան սպառման որևէ այլ ձև:
Թութունը Հայաստանում մահվան պատճառների՝ սիրտ-անոթային հիվանդությունների և քաղցկեղի առաջնային ռիսկի գործոնն է և կանխելի մահվան գերագույն պատճառը աշխարհում: Թութունի օգտագործումը սովորաբար սիրտ-անոթային հիվանդությունների պատճառ է դառնում, և ծխելը սրտի կաթվածների, ուղեղի կաթվածների, քրոնիկական թոքային կառուցվածքային հիվանդության, էմֆիզեմայի, և քաղցկեղի (հատկապես թոքի քաղցկեղի, խռչակի և բերանի քաղցկեղների, և ենթաստամոքսային քաղցկեղի) հիմնական ռիսկի գործոն է: Թութունը նաև ծայրամասային անոթային հիվանդության և հիպերլարվածության պատճառ է դառնում, որոնք առաջանում են թութունի հետ շփման ժամանակից և դեղաբաժնից: Ավելին՝ թութունով լցրած ծխախոտների միջի ավելի բարձր ձյութի (tar) բաղադրությունը ավելացնում է այս հիվանդությունների ռիսկը: Զարգացող երկրներում վաճառվող ծխախոտները սովորաբար ավելի բարձր ձյութի բաղադրություն են ունենում, և ավելի հավանական է, որ ֆիլտրացված չլինեն՝ այս շրջաններում ավելացնելով թութունին վերաբերող հիվանդությունների դիմաց խոցելիությունը:
Ծուխը պարունակում է մի քանի քաղցկեղածին պիրոլիտ արտադրանքներ, որոնք միանում են ԴՆԹ-ին և շատ ծագումնաբանական մուտացիաների պատճառ դառնում: Ավելի քան 19 ճանաչված քաղցկեղածին գոյություն ունեն ծխախոտի ծուխի մեջ: Թութունը նաև պարունակում է նիկոտին, որը հույժ կախվածություն առաջացնող փսիխոակտիվ քիմիական նյութ է: Թութուն ծխելիս նիկոտինը ֆիզիկական և հոգեբանական կախվածություն է առաջացնում:
Որքան ավելի վաղ է մարդն սկսում ծխել, այնքան ավելի մեծ է վտանգը նրա առողջությանը և այնքան ավելի դժվար է թարգել ծխելը:
Մի խոսքով՝ ԾԽԵԼԸ ՎՆԱՍ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=445575745487006&set=a.425822014129046.101856.100001037546522&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել